Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության օրն է:
Երեխաները մեր հասարակության ամենաանկեղծ ու հավատով լեցուն մասն են:
Մեր ուշադրությամբ, հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ պատասխանատու և հանձնառու լինենք, որ նրանց մեջ երբեք չխաթարվի հավատը, չկորչի հույսը, չսասանվի վստահությունը: Այդպես մենք կամրացնենք մեր երկրի հիմքերը, այդպես կդաստիարակենք սերունդ, որը կհավատա ինքն իրեն, կհավատա, որ իրենի՛ց է կախված Հայաստանի վաղվա օրը:
Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ