Լրահոս
Օրվա լրահոսը

Թող որ մեր երեխաները զգան, որ պետությունը լիարժեք կանգնած է նրանց իրավունքների իրացման կողքին. «Ապրելու երկիր»

Հունիս 01,2022 13:04

Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։

Միայն անվտանգ և ապահով միջավայրում զարգացող, սիրով և հոգատարությամբ շրջապատված երեխան կարող է դառնալ խոստումնալից ապագա կերտողը։

Այսօրվա երեխաները վաղը մեր որոշում կայացնողներն են՝ առաջնորդները, մեր երկիրն ավելի լավն ու բարեկեցիկ դարձնողը։

Ուստի, այսօրվանից նրանց երազանքների իրականացումը պետք է դառնա մեծահասակներիս ամենօրյա աշխատանքը։ Նրանք պետք է միշտ իրենց պաշտպանված ու երջանիկ զգան։

Մենք պարտավոր ենք ստանձնել մեր երեխաների բարեկեցիկ և անվտանգ մանկության միջավայր ստեղծելու հանձնառությունը՝ նրանց երազելու և երազանքի հետևից գնալու հնարավորություն տալու համար։

Թող որ այսօր և ամեն օր մեր տղա և աղջիկ երեխաները զգան, որ մենակ չեն, և որ պետությունը լիարժեք կանգնած է նրանց իրավունքների լիարժեք իրացման կողքին։

Մենք նրանց մաղթում ենք անամպ երկինք և բազում հնարավորություններ կերտելու համար իրենց ապրելու երկիրը։

«Ապրելու երկիր» կուսակցությունն օրվա առթիվ զրուցել է նաև երեխաների հետ՝ պարզելու, թե ինչպիսին է նրանց համար Հայաստանը, ինչ կփոխեին իրենց երկրում և թե արդյոք կցանկանային իրենք լինել երկրի ղեկավարը։

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում

«Ապրելու երկիր» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930