Aravot.am-ի տեղեկություններով՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ՀՀ ոստիկանությանը հաղորդում է ներկայացրել Ֆրանսիայի հրապարակ եկած քաղաքացիներից մեկի վերաբերյալ։
Մասնավորապես, պատգամավորը մայիսի 30-ին ոստիկանությանը հայտնել է, որ Երեւանի բնակիչ Ա․Օ-ն կեսգիշերն անց Ֆրանսիայի հրապարակում բռնության կոչեր է հնչեցրել հավաքներին մասնակցող եւ այդ պահին ներկա քաղաքացիների հասցեին, ավելին՝ քարոզել է բռնություն։
Ոստիկանությունում այս հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր։