Aravot.am-ի տեղեկություններով՝ Երեւանի բնակիչներից մեկն օրերս զանգել է ոստիկանություն եւ դժգոհել փողոցների փակ լինելուց։ Մասնավորապես, քաղաքացի Վ․ Շ․-ն մայիսի 29-ին զանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ու ասել՝ եթե փողոցները շարունակվեն փակ մնալ, ինքը կգնա Ֆրանսիայի հրապարակ ու «Մոլոտովի կոկտեյլով» կվառի վրանները: Քաղաքացին հայտնել է, որ բողոքի ցույցերի պատճառով վնասներ է կրում։
Ոստիկանությունում այս հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր։ Ահազանգողը, սակայն, չի ցանկացել բաժին ներկայանալ եւ գրավոր բացատրություն թողնել։
Պիտի խրախուսէի առավոտին՝ չանկախ պատգամաւոր Արման Բաբաջանյանին հարց տալ, թէ ինչու իր անցյալ շաբթուայ “հրապարակի աղբը ինքներս մաքրել”ու կոչէն ճիշդ ետք միանգամից շատացան այս դեպքերը։