Նոր գործընթաց է սկսվում ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ: ArmLur.am֊ին հասած լուրերի համաձայն՝ նրան ներքին կարգով ասել են, թե դիմում գրի եւ ազատվի ԲԴԽ նախագահի պաշտոնից, եթե ոչ, ապա գործընթացներ կսկսվեն նրա դեմ: Մասնավորապես, կարգապահական վարույթ կհարուցեն եւ այդ ճանապարհով կկասցնեն լիազորությունները: Անդրադառնալով այս տեղեկություններին՝ Armlur.am-ի հետ զրույցում, Ռուբեն Վարդազարյանն ասաց. «Ինձ չեն վախեցնի, այլ կդրդեն ավելի պայքարել: Այսքանը»:
Իսկ ինչ հիմքով են պատրաստվում Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցել։
Բանն այն է, որ Ռուբեն Վարդազարյանը armdaily.am-ին տված հարցազրույցում անդրադարձել էր Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը, որով Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարումը ԲԴԽ անդամի պաշտոնում համարվել էր Սահմանադրությանը համապատասխանող:
Արդյունքում, ԲԴԽ-ում համարել են, որ Ռուբեն Վարդազարյանը խախտել է դատավորի էթիկայի կանոնները, ու Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ մեկ այլ անդամի միջոցով Ռուբեն Վարդազարյանին առաջարկել է ինքնակամ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից, եթե ոչ, ապա նրա նկատմամբ կսկսվի գործընթաց:
Կարդացեք նաև
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։