«Առավոտ» օրաթերթի «Կոնսերվատորիայից դուրս հրավիրվելուց հետո նոր օպերա է գրել» վերնագրով (25.05.22) հրապարակումից հետո Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի կադրերի բաժնից մեզ տեղեկացրին, որ 1981թ. մարտի 2-ից մինչեւ 1982թ. սեպտեմբերի 2-ը Վարդան Աճեմյանը աշխատել է որպես ավագ լաբորանտ, այնուհետեւ որոշ դադարից հետո 1887թ. սեպտեմբերից անընդմեջ դասավանդել կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնում: 2002թ. ապրիլից մինչեւ 2018թ. դեկտեմբերը նա նաեւ ղեկավարել է այդ ամբիոնը:
Ըստ կոնսերվատորիայի կադրերի բաժնի, երեք ժամկետ պաշտոնավարելուց հետո պարոն Աճեմյանը սեփական դիմումի համաձայն 2018թ. ազատվել է ամբիոնի վարիչի պաշտոնից` մնալով նույն ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում, որտեղ հաշվառված է մինչ օրս եւ ունի 167 ժամ տարեկան ծանրաբեռնվածություն:
«Առավոտ» օրաթերթ
31.05.2022