Այսօր տեղի ունեցավ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Մերի Հակոբյանը ներկայացրեց Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում առաջացած մարտահրավերները: Նշվեց, որ հրատապ խնդիրներից է՝ տարածքների ականազերծումը:
Նախարարի տեղակալը ընդգծեց Ուկրաինայի ՆԳՆ-ը պատրաստակամությունը խորացնելու հայ գործընկերների հետ արդեն իսկ ձևավորված լավ հարաբերությունները, մասնավորապես՝ կիսվել Ուկրաինայի ձեռք բերված մեծ փորձով ոստիկանության բարեփոխման գործում: