Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՊՀ ռեկտորի պաշտոնը օկուպացրածը վախկոտ է եւ դեմ է հայ մարդու կարմիր գծերն ամրագրող փաստաթղթին». Ասպրամ Կրպեյան

Մայիս 31,2022 21:31

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքում, ամփոփեց օրը եւ ցուցարարների այցը ԵՊՀ եւ ՀՊՏՀ՝ հայտարարելով, որ ինքը դեռ սպասում է այդ ԲՈՒՀ-երի ռեկտորների հստակ դիրքորոշմանը՝ Արցախի հետ կապված, թեեւ երկու ռեկտորներն էլ այսօր խույս տվեցին պատգամավորների հետ հանդիպումից։

«ԵՊՀ-ում տեւական ժամանակ փնտրում էինք ռեկտորին։ Սկզբում ասացին՝ տեղում է, բայց հանդիպման է, հետո ասացին՝ տարածքում է, հետո էլ պարզվեց, որ իր սենյակի դուռը փակել եւ թաքնվել էր։ Թաքնվել էր արժանապատիվ մարդկանցից, եւ այդպես թաքնված էլ մնաց։ Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնը օկուպացրածը վախկոտ է եւ դեմ է հայ մարդու կարմիր գծերն ամրագրող փաստաթղթին»,-մանրամասներ փոխանցեց Ասպրամ Կրպեյանը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, պատգամավորի փոխանցմամբ, իրենց շատ ջերմ են ընդունել, ռեկտորի գործավարն անգամ բացեց սենյակի դուռը, որպեսզի իրենք համոզվեն, որ ռեկտորն այնտեղ չէ. «Հետո մեզ ասացին, որ գուցե տեղեկանալով, որ մենք այնտեղ ենք գալիս, մի քանի վայրկյան առաջ լքել էր համալսարանը։ Ես շատ հույս ունեմ, որ ռեկտորն իրոք կարեւոր հանդիպում ուներ։ Ամեն դեպքում, նա դա կարող է ապացուցել՝ հայտնելով իր հստակ դիրքորոշումը»:

Պատգամավորը ռեկտորներից գրավոր պատասխաններ է ակնկալում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031