«Տեղյակ եք, որ հանձնաժողովն առաջին աշխատանքը կատարել է։ Թող աշխատի, տեսնենք՝ ինչ կլինի»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը՝ անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման հարցերով ՀՀ-Ադրբեջան հանձնաժողովի առաջին նիստին։ Թե որ թվականի քարտեզներով են կողմերը բանակցում, պաշտոնյան պատասխանեց․ «Տարբեր»։ Թեմայի շուրջ այլ հարցերի նա չցանկացավ արձագանքել, ասաց, որ ինքը չի պատասխանատուն։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ