Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կայացավ Գայանե Փայտյանի «Ասպրամ» գրքի շնորհանդեսը

Մայիս 31,2022 18:42

Տավուշի թեմի առաջնորդարանում մայիսի 30-ին կայացավ ծննդով այգեպարցի՝ գրող Գայանե Փայտյանի «Ասպրամ» գրքի շնորհանդեսը։

Հեղինակի անունը հայ ընթերցողին հայտնի է «Քոչ» և «Ծալված ստվեր» գրքերով։

Գայանե Փայտյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ վեպի ոգեշնչման աղբյուրն է հանդիսացել իր հայրենի Տավուշում գտնվող Ցլիկ Ամրամի բերդը, Ասպրամի կերպարն ու նրա ունեցած ապրումները։ Ասպրամը` հայոց պատմության 10-րդ դարից հայտնի կերպարը, կնոջ ներքին դրամատիկ շղթաների անցումների մի ամբողջ համակարգ է ենթադրում։

2006թ-ից բնակություն հաստատելով Ռուսաստանում, ապրելով միայնության զգացումով, Գայանեն իրեն նույնացրել է հենց Ասպրամի հետ։ «Ասպրամ» վեպը հրատարակվել է բարերարների աջակցությամբ, գրքի շնորհանդեսին ներկա էին մտավորականներ, հյուրեր։

ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանի ընթերցմամբ հնչեցին հատվածներ վեպից։ Շնորհավորանքի խոսքեր հղեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։ Վերջինիս իր վեպում անդրադարձել է Գայանե Փայտյանը։ Հավելենք, որ վեպը խմբագրել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, տպագրությունն իրականացրել է «ԱՐՄԱՎ» հրատարակչությունը։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031