Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Անկախության օրվա կապակցությամբ՝ աջակցություն հայտնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Ես վերահաստատում եմ Ֆրանսիայի անսասան հավատարմությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և հարաբերությունների կարգավորմանը: Դուք կարող եք վստահ լինել, որ ես սատարում եմ այն դրական դինամիկան, որ նկատվում է վերջին ամիսներին և որն արդյունքներ է տալիս՝ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ շփումների ձևավորման մասով՝ արտգործնախարարների մակարդակով, այնպես էլ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծման մասով»,- ասվում է Մակրոնի ուղերձում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ