Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոռոգման համար նախատեսված ծավալի վրա չի ազդում, բայց հանգեցնում է լճի ծաղկմանը. Սևանա լճի մակարդակը 22 սմ-ով ցածր է անցյալ տարվա համեմատ. Ա1+

Մայիս 31,2022 17:50
Sevan

Ա1+. «Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ին պատկանող Սևան ՀԷԿ-ը Սևան-Հրազդան կասկադի առաջին աստիճանն է, որտեղ իրականացվում է Սևանա լճից ջրի ներհոսքը։ Անցյալ տարվա աշնանը՝ ոռոգման ավարտի հետ, դադարեցվել է նաև լճից ջրի բաց թողնումը, այս տարի դեռ չեն սկսել։

«Սպասում ենք, հենց հիմա արդեն օրերն է սպասում ենք։ Կառավարության որոշումն արդեն կա՝ քանակի վերաբերյալ՝ նորից 170 միլիոն խորանարդ մետր են Սևանից ջուր բաց թողնելու՝ ոռոգման համար»,- ասում է Սևան ՀԷԿ-ի պետ Էռնեստ Օհանջանյանը։

Սևանա լճից ջուրը բաց կթողնեն նախ Հրազդան ՀԷԿ, ապա Մարմարիկի ջրամբար, այնուհետև Արգել, Արզնի, Քանաքեռ և Երևան ՀԷԿ-եր։ Հիդրոէլեկտրակայաներ հասնելու ճանապարհին էլ ոռոգում կիրականացվի։

Այս պահի դրությամբ Սևանա ջրի բարձրությունը մի քիչ է բարձր 1900 սանտիմետրից, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 22սմ-ով։ 1 սմ բարձրությունը հաշվվում է 10 միլիոն խորանարդ ջուր։

«Պատճառը հիմնականում լցվող ջրերի քանակությունն է եղել, որ նախկինում եղել է ավելի շատ՝ էսօր ավելի քիչ։ Թե չէ ուրիշ բան չկա։ Սևանից դուրս եկող ջրի ամեն մի կաթիլը մեր մոտով է անցնում, որը կնքված, փակված դուրս չի գալիս Սևանից»,- ասում է Սևանի ՀԷԿ-ի պետը։

Սևան ՀԷԿ-ից վստահեցնում են՝ Սևանա լճի ջրի մակարդակի իջեցումը չի ազդում ոռոգման համար նախատեսված քանակի վրա։ Բայց այն հանգեցնում է ամռան սեզոնին Սևանա լճի ծաղկմանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031