Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և ռազմական կցորդներն այցելել են Բաքվի վերահսկողության տակ անցած Քարվաճառ քաղաք:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, պատվիրակության անդամները ծանոթացել են «Քելբաջարում հայերի իրականացրած ավերածություններին», նաև տեղեկացվել են տարվող շինարարական աշխատանքների մասին:
Գործակալությունը նշում է, որ այս այցը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների թվով 9-րդ այցն է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ: Այցին մասնակցում են ավելի քան 50 երկրներից և 10 միջազգային կազմակերպություններից 80 դիվանագետներ և ռազմական ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ