Լրահոս
Օրվա լրահոսը

Չինական կողմը կտրամադրի ՀՀ բնական ռեսուրսների արբանյակային 2 մետր ճշտությամբ տվյալներ. Երկրի արբանյակային հեռազննման տվյալների և տեխնոլոգիաների կիրառման ոլորտում ՀՀ-ն կհամագործակցի Չինաստանի հետ

Մայիս 31,2022 17:34

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Բնական պաշարների նախարարության Երկրի արբանյակային հեռազննման կիրառության կենտրոնի միջև առցանց ձևաչափով ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը մայիսի 16-ին ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և ՉԺՀ ԲՊՆ ԵԱՀԿԿ գլխավոր տնօրեն Վանգ Քվանը:

Համագործակցության շրջանակներում չինական կողմն ամպային ծառայության հարթակի միջոցով ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտին անվճար կտրամադրի ՀՀ բնական ռեսուրսների արբանյակային 2 մետր ճշտությամբ տվյալներ:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է մաթեմատիկական մեթոդների կիրառմամբ բարձր ճշտությամբ հեռազննման տվյալների մշակում և ճանաչում, ՀՀ բնական ռեսուրսների, երկրաբանական վտանգ ներկայացնող գործընթացների, երկրադինամիկայի արբանյակային պատկերների հիման վրա տարբեր մասշտաբի քարտեզների կազմում, տվյալների շտեմարանի ստեղծում, տվյալների փոխանակում, գիտական համատեղ նախագծերի իրականացում, գիտական արդյունքների հրապարակում, գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստման դասընթացների կազմակերպում, կադրերի փոխանակում, գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ջրային պաշարների, հողային ռեսուրսների կառավարման, քաղաքաշինության, բնապահպանական միջավայրի, աղետների կանխարգելման և դրանց հետևանքների մեղմման և այլ ոլորտներում հեռազննման տվյալների և GIS համակարգերի կիրառում, աջակցություն բնական աղետների ժամանակ, տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի և ենթակառուցվածքային ցանցի զարգացում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031