Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրաբար տարեվերջին գնաճը սկսելու է նվազել»․ ԿԲ փոխնախագահ

Մայիս 31,2022 17:25

«Վերջին կանխատեսումներով ենթադրվում է, որ տարեվերջին գնաճը սկսելու է նվազել եւ հայտնվելու է 6-6,5%-ի շրջանակում»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

«Այդուհանդերձ, նոր շոկեր կան՝ կապված տարածաշրջանի իրավիճակի հետ։ Գնաճի՝ դրսից եկող հիմնական շոկն էներգակիրների թանկացումը եւ տրանսպորտային արժեշղթաների խեղումը, ինչն աշխարհի մակարդակով բարձրացրել է լոգիստիկ ծախսերը։ Ազդեցությունները վերջին մեկ ամսում բարձրացող գնաճով նկատելի են, բայց կարծում եմ՝ հակառակ ուղղությամբ այն կգնա»,-հավելեց Ներսես Երիցյանը։

Նրա խոսքով, եթե այլ շոկեր չլինեն՝ 12-ամսյա կտրվածքով գնաճը վերադառնալու է թիրախային՝ 4%-ի շեմին (1% շեղմամբ)։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Ներսեսի ասածին լուրջ մի վերաբերվեք։ Նա պոպուլիստ էր դեռ այն ժամանակներից երբ Նիկոլը դեռ մանուկ էր

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031