Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտարկմանը՝ բա որ ոստիկանը թքում է, ծեծում է, հպա՞րտ եք՝ փոխոստիկանապետը արձագանքեց. «Իսկ որ ոստիկանին թուրք են անվանո՞ւմ» (տեսանյութ)

Մայիս 31,2022 17:13

Դուք բարեփոխված ոստիկանության մասին եք խոսում, երեկվա դեպքերը քննարկե՞լ եք, ծառայողական քննություն սկսվե՞լ է՝ այսօր ԱԺ-ում լրագրողները հարցրեցին փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին: Նա պատասխանեց. «Հիմա կոնկրետ դեպքերի թիվը չեմ կարող ասել: Ուսումնասիրություններ պետք է լինեն, որ հետո հաշվետվություն ներկայացնենք: Բոլոր դեպքերով ուսումնասիրություններ են ընթանում»:

Հարցին՝ երբ ոստիկանները հարցաթերթիկ էին լրացնում, հարցաթերթիկում կա՞ր թքելու, մարդկանց ծեծելու, մարդկանց նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու մասին՝ փոխոստիկանապետը չպատասխանեց՝ ասելով, որ ուշանում է:

Aravot.am-ի հարցին՝ Ֆրանսիայի հրապարակից դուք որեւէ թմրամոլի բռնե՞լ եք, թե՞ չէ, որովհետեւ իշխանականներն ասում են՝ այնտեղ թմրամոլներ են, դուք բռնե՞լ եք որեւէ մեկի, որը պարզվել է՝ թմրամոլ է՝ Մովսիսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխանել, ես նման տվյալ չունեմ, կարող է ոստիկանությունն ունի»:

Հարցին՝ դուք միշտ հպարտացել եք բարեփոխված ոստիկանությունով, սա՞ էր բարեփոխվածը՝ Վարդան Մովսիսյանը պատասխանեց. «Հա, ես հպարտ եմ մեր ոստիկանությունով»: Դիտարկմանը՝ բա որ ոստիկանը թքում է, ծեծում է, հպա՞րտ եք՝ փոխոստիկանապետը արձագանքեց. «Իսկ որ ոստիկանին թուրք են անվանում, դուք միայն ոստիկանության կողմի՞ն եք մեղադրում: Բոլորն էլ մարդիկ են, կարող է չհամբերի ինչ-որ մի անձը ու այո, գնա ոչ համաչափ, կամ ոչ օրինական գործողության, որի համար ինքը պատասխան է տալու օրենքի սահմաններում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031