Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. «Ես մեր հարգելի ընդդիմությանը մի խորհուրդ եմ ուզում տալ»

Մայիս 31,2022 17:09

ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը «Հայելի» ակումբում ֆեյսբուքյան մի գրառման համար իրեն առաջադրված մեղադրանքը գնահատեց ծիծաղելի: Նրա խոսքով, այդ գործը մեկ անգամ կարճվել է, հետո ինչ-որ մարդկանց ցուցումով կարճումը վերացվել է եւ քրեական գործը սկսել է շարունակվել:

Այնուհետեւ պարոն Պետրոսյանը դիմեց ընդդիմությանը: «Ես երբեք խորհուրդներ տալ չեմ սիրում, որովհետեւ դա համարում եմ անշնորհակալ զբաղմունք: Բայց մեր հարգելի ընդդիմությանը մի խորհուրդ եմ ուզում տալ: Այս շարժումը անվանեք ոչ թե «Դիմադրության շարժում», այլ՝ «Ազատագրության շարժում»: Սա ավելի բովանդակային եւ իրական է: Ես որպես ՀՀ քաղաքացի այդպես եմ ընկալում, որովհետեւ մենք պետք է հայ ժողովրդին ազատագրենք հայրենադավ իշխանությունից»,- ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ՖԲ-ում կատարած գրառմանը, ըստ որի նա մասնակցել է խճուղային հեծանվավազքում հաղթածների պարգեւատրմանը, Գեւորգ Պետրոսյանը նկատեց. «Բոլոր հարցերը՝ սահմանների անվտանգությունը, երկրի սոցիալական ապահովության խնդիրները, ազգային անվտանգության հարցերը, տնտեսական խնդիրները լուծվել են, մասնակցել է խճուղային հեծանվավազքում հաղթողների պարգեւատրությանը: Իսկ սահմանին զոհվածի ընտանիքին ցավակցել հարկ չի համարել: Ահա, թե ինչով է զբաղվում պատերազմող երկրի ինքնահռչակ գերագույն հրամանատարը եւ դե յուրե վարչապետը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031