Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞նց կարելի է ունենալ ռեալ ակնկալիք արդարադատություն ստանալու հետ կապված». Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված

Մայիս 31,2022 16:57

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը կշարունակի մնալ կալանավորված:

Aravot.am-ի հետ զրույցում Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտնեց՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (նախագահող դատավոր Արմեն Դանիելյան) մայիսի 31-ին կայացած դատական նիստի ընթացքում մերժեց Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը:

Հիշեցնենք՝ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ մայիսի 30-ից ընթանում է Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքի քննությունը: Ավետիք Չալաբյանը կալանավորված է մայիսի 14-ից: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ մարդկանց դրդելու հավաքների, ցույցերի՝ նյութական շահագրգռվածության միջոցով:

Վարազդատ Հարությունյան

Վարազդատ Հարությունյանին հարցրինք՝ դատավորի որոշումը սպասելի՞ էր իրենց համար, թե՞ հույսեր կային, նա պատասխանեց. «Դանիելյան Արմենի պարագայում, մեր իրողություններով ո՞նց կարելի է ունենալ ռեալ ակնկալիք արդարադատություն ստանալու հետ կապված»:

Հստակեցմանը՝ այսինքն՝ քաղաքական պատվե՞ր է իրականացվում, փաստաբանը պատասխանեց. «Բա ինչ է արվում: Ափսոս նիստը փակ էր, եթե հանրությունը տեսներ նիստի ընթացքը, կհասկանար, թե ինչի մասին է խոսքը: Օրենքով, իհարկե, նիստը չէր կարող բաց լինել, բայց որ բաց լիներ, ավելի առարկայական հանրությունը կհասկանար, թե մեր ասածն ինչ է»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ քայլերի են դիմելու, Վարազդատ Հարությունյանը պատասխանեց՝ լրացուցիչ կտեղեկացնեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031