Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի ոստիկանությունը վերածել Նիկոլի ախրանայի». Հովհաննես Հարությունյան

Մայիս 31,2022 16:51

«Այսօր առավոտվա ժամը 11-ից երթ էինք իրականացնում, այցելեցինք տարբեր նաեւ պետական գերատեսչություններ, բուհեր»,- «Հայելի» ակումբում նշեց «Երիտասարդի ձայնը» ՀԿ-ի նախագահ Հովհաննես Հարությունյանը։

Ինչ վերաբերվում է ոստիկանության երեկվա գործողություններին, կարելի էր ոստիկանության լկտի պահվածքը ընդամենը մեկ բառով բնորոշել` խուլիգանություն: Այն ինչ իրականացնում էին իրենք, նույն տրամաբանությամբ մեր վրա քրեական գործ դրեցին, շուրջ 80 բերման ենթարկվածների նկատմամբ քրեական գործ է հարուցվել, բայց այն արարքները, որ փորձում են քրեական գործի տեղայնացմամբ մեր դեմ օգտագործել, իրականացվել են հենց ոստիկանների կողմից»:

«Երիտասարդի ձայնը» ՀԿ-ի նախագահը նշում է. «Երբ մենք վանկարկում ենք` ոստիկանը Նիկոլ չէ, իրականում դա ոչ թե ուղղված է այն ոստիկաններին, որոնք իրենց լկտի ու վայրագ են պահում, պախարակում են ոստիկանի եւ հայ սպայի անունը, այլ ուղղված է ոստիկանի ինստիտուտին, ՀՀ ոստիկանական կառույցին: Այդ կոչն այն մասին է, որ չի կարելի ոստիկանությունը վերածել Նիկոլի ախրանայի, չի կարելի ոստիկանությանը այդչափ նվաստացնել»:

Նրա բնորոշմամբ, ոստիկանության երեկվա խայտառակ պահվածքը խոսում էր մի բանի մասին. «Արձանագրված փաստ է, որ Նիկոլի միակ հենարանը մնացել է ոստիկանությունը, ուժային կառույցները: Նա իր իշխանությունը բացառապես պահում է ուժ կիրառելով, ուժային կառույցների լծակները, ռեսուրսները գործի դնելով: Ինքը հասկանում է, որ շարժումը չի մարում, շարժման բոլոր մասնակիցներն ամեն օր ավելի մեծ ոգեւորությամբ, ներքին մեծ ուժով են պրոցեսին մասնակից դառնում: Դա խոսում է այն մասին, որ այս շարժումը մաշել կամ մարել ուղղակի անհնար է:

Իհարկե, իրենք ասում են, որ շարժումն իբր մարում է, բայց անում են իրենց լսարանին «կերակրելու» համար: Իրենք փորձում են ամենաչնչին մի բանից կախվել, որ ուժ կիրառեն: Վստահ եմ` երեկ սադրանք եղավ մեր միջից: Քաղաքացիական հագուստով բազմաթիվ սադրիչներ են մտցնում մեր մեջ, որպեսզի բախումներ հրահրեն ոստիկանների հետ, ու նրանց իրավունք տրվի գործողություններ իրականացնել մեր դեմ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031