Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետը հերքում է Իշխան Սաղաթելյանին. «Մայիսին մոտ 2,5 մլրդ դրամի չափ է կազմում ոստիկանների պարգեւատրումը»

Մայիս 31,2022 16:08

Այսօր փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ոստիկանների պարգեւատրումներին: Նա վստահեցրեց, որ ամեն տարի կառավարության որոշումով ոստիկանությունը պարգեւատրվում է, նման պարգեւատրումներ եղել են ե՛ւ 2019-ին ե՛ւ 2020-ին, ե՛ւ 2021-ին. «Դա մի գործընթաց է, որ իրականացվում է օրենքով սահմանված կարգով: Բոլոր պարգեւատրումների հետ միասին ոստիկանի միջին աշխատավարձը կազմում է մոտ 215 հազար դրամ: Դա աշխատանքային պրոցես է, բացի ամսական հավելավճարներից՝ կարող են պարգեւատրել մեկ ամսական դրույքաչափով»:

Հարցին՝ մայիս ամսին պարգեւատրումը որքա՞ն գումար է կազմում՝ Մովսիսյանը պատասխանեց. «Ապրիլ ամսին ստացել են իրենց աշխատավարձը, չեն պարգեւատրվել, մայիսին մոտ 2,5 մլրդ դրամի չափ է կազմում պարգեւատրումը ու ստացել են ոստիկանության բոլոր աշխատակիցներն ու ծառայողները»:

Հիշեցնենք, որ Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ մեկ շաբաթում ոստիկանությունը 5 մլն դոլար պարգեւատրում է ստացել:

Անդրադառնալով Դիմադրության շարժման անհնազանդության գործողությունների ժամանակ ոստիկանության կիրառած բիրտ ուժի դեպքերին՝ փոխոստիկանապետն ասաց, որ ոստիկանությունում մոտ 80 ծառայողական քննություն է սկսվել ու բոլոր դեպքերն ուսումնասիրվում են. «Բիրտ ուժը, գիտեք, դե, բերման են ենթարկում, եթե գնում է ոստիկանին չենթարկվելու, մենք կիրառում ենք….դուք եք համարում բիրտ ուժ: Տեղում ոստիկանները կողմնորոշում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031