Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սահակյան. «Ես երանի եմ տալիս այն մարդկանց, որոնք չտեսան այս խայտառակությունը՝ հեռացան այս աշխարհից»

Մայիս 31,2022 15:28

Ռեժիսոր Արթուր Սահակյանը «Հայելի» ակումբում Հայաստանի այսօրվա ներքաղաքական կյանքի մասին ասաց. «Ի՞նչ էիք սպասում: Էստեղ չի որոշվում որեւէ բան: Ինձ թվում է՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն է ամեն ինչ որոշում: Եվ դրանից ելնելով՝ արդեն Հայաստանը կամ կլինի, կամ չի լինի: Մենք վաղուց մի խաղի մեջ ենք ակամայից, ու այդ խաղը գնում է մինչեւ այսօր ու բերում է այս հետեւանքները: Ումի՞ց՝ ի՞նչ եք սպասում, ցելոֆանի բիզնեսմեններից ի՞նչ եք սպասում՝ պարկեշտությո՞ւն, ամո՞թ… ի՞նչ: Այդ ամեն ինչը զուր է»:

Ռեժիսորն անդրադարձավ արդեն ամիսուկես շարունակվող ցույցերին ու դրանց կարգախոսներին: «Ես կտրականապես համաձայն չեմ «գնա» կամ «գնացեք» բառերի հետ: Մենք էլի ամեն ինչ թողնելու ենք անպատի՞ժ: Այնինչ, պատիժն է, որ վաղը որեւէ մեկին ստիպելու է չանել զանազան վատ բաներ: Եկել ես ծառայելո՞ւ: Գործի՞ ենք ընդունել, հիմա էլ գործից ազատում ենք: Սա է տրամաբանությունը: Եկել ես ծառայելո՞ւ, անձնականդ պետք է մոռանաս, այլ ոչ թե երկիրը պետք է ծառայեցնես անձնականիդ: Ցավոք սրտի, էդպես չի լինում:

Մենք ռազմական հզորության առումով նշանակություն չունենք: Բայց գիտե՞ք, ամեն ինչ կարող ենք չունենալ, սակայն արժանապատվություն պետք է ունենալ: Ընդամենը: Այսօր կալանավորված մարդիկ արժանապատիվ մարդիկ են, որոնք դարձել են քաղբանտարկյալ: Այդպես էլ պետք է լիներ: Ու ես չեմ կարծում, թե իրենք չգիտեին՝ ինչի են գնացել: Այդ մենք չգիտենք, թե ուր ենք գնում: Նրանք, ովքեր հիմա գալիս ու ինչ-որ բանից խոսում են: Ես գիտեմ ինչի եմ գնում, ես պատրաստ եմ գնացածս ճանապարհին: Ինձ հետաքրքիր չի այս կյանքը: Ես, մեղա-մեղա, երանի եմ տալիս այն մարդկանց, որոնք չտեսան այս խայտառակությունը՝ հեռացան այս աշխարհից», – ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031