Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Անցկացրե՛ք «Երևանի գինու օրեր»-ն Ակբա բանկի և Վիզայի հետ

Մայիս 31,2022 15:12

Մի քանի օրից Երևանը կդառնա գինեբույր, մի քիչ էլ գինովցած։ Մայրաքաղաքի կենտրոնում հավաքվելու են գինու սիրահարները, գինեգործները և Հայաստան եկած զբոսաշրջիկները:

Հունիսի 3-5-ը Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում գինեգործությունն ու զբոսաշրջությունը կրկին կհանդիպեն մեկ հարթակում. կանցկացվի «Երևանի գինու օրեր» ավանդական դարձած փառատոնը: Արդեն 2-րդ տարին փառատոնի գլխավոր հովանավորը Ակբա բանկն է: Այս տարի բանկի հետ փառատոնի գործընկերը Վիզա միջազգային վճարային համակարգն է:

Այս տարի փառատոնն աննախադեպ է մեծությամբ և կրթական բաղադրիչով: Փառատոնի ընթացքում բոլոր ցանկացողների համար բաց դասեր կլինեն: Հայտնի գինեգործներն ու Հայաստան ժամանած միջազգային 2 սոմելյեներ վարպետաց դասեր կանցկացնեն գինու պատմության, մշակույթի և գինեգործության մասին:

«Մեր բանկը, լինելով հասարակության բաղկացուցիչ մասը, ցանկանում է հասարակության կյանքին մասնակից լինել ոչ միայն ֆինանսական առումով: «Երևանի գինու օրերը» մենք կարևորում ենք տուրիզմի, մարդկանց շփման, մեր քաղաքում որոշակի տոնական տրամադրություն ստեղծելու համար և շատ ուրախ ենք հանդես գալ որպես գլխավոր հովանավոր: Հպարտ ենք, որ այս անգամ Վիզայի հետ ենք իրականացնելու միջոցառումը, որովհետև վերջին մի քանի տարում մենք Վիզայի հետ բավականին մեծ աշխատանք ենք կատարել, թվայնացման գործընթաց ենք տարել, թողարկել ենք առաջին թվային քարտերը: Այժմ էլ տրամաբանական է, որ Վիզայի հետ էլ պետք է իրականացնեինք այս տոնական միջոցառման հովանավորչությունը»,- նշել է Ակբա բանկի բիզնես գործառույթների համակարգման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Արսեն Մելքոնյանը:

«Ակբա բանկի հետ դառնալով «Երևանի գինու օրեր 2022»-ի հովանավոր՝ նպաստում ենք Հայաստանի մշակութային ժառանգությանը և զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը, ինչպես նաև հաղորդակցվում ենք մեր բիզնես գործընկերների և Visa քարտապանների հետ՝ միջոցառման շրջանակում արագացնելով անկանխիկ վճարումները: Բիզնեսի տեսանկյունից նման միջոցառումները խթանում են հայրենական արտադրանքը, նպաստում տարբեր ստարտափների, ընկերությունների բրենդի ճանաչելիության բարձրացմանը և առողջ մրցակցային միջավայրի ստեղծմանը։ Վստահ եմ, որ փառատոնը մարդկանց կմիավորի Հայաստանի գինեգործության հարուստ պատմության շուրջ և կստեղծի տրամադրություն: Իմ երախտագիտությունն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին և մեր վստահելի գործընկեր Ակբա բանկին»,- նշել է Վիզայի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն։

«Մենք ավելի խորն ենք նայում այս համագործակցությանը, որովհետև սա Հայաստանը ցույց է տալիս լրիվ այլ՝ դրական տեսանկյունից։ «Երևանի գինու օրերը» էնոգաստրոնոմիկ փառատոն է, մինչև հիմա Հայաստանում չի եղել պրակտիկա, որ հովանավոր դառնան Ակբայի նման ընկերությունները և Ակբայի հետ միասին այս հարթակում ներկայացվի վճարային այնպիսի համակարգ, ինչպիսին Վիզան է»,- նշել է «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն Մերի Բադալյանը:

Գինի, գաստրո համտես, լավ երաժշտություն, մրցույթներ: Փառատոնը ստեղծում է տրամադրություն՝ նպատակ ունենալով Հայաստանում խթանել զբոսաշրջությունը և ապահովել երկրի՝ որպես գինու հնագույն օրրան ճանաչելիության բարձրացմանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031