Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեւոր է տեղեկացված լինել Ուրարտական ժառանգությունից կրել ու տեր լինել այդ ժառանգությանը». Միքայել Բադալյան

Մայիս 31,2022 14:52

«Հունիսի 1-ին` Երեխաների պաշտպանության օրը, բացում ենք մի հրաշալի ցուցահանդես, որը 1,5 տարվա աշխատանքի արդյունքն է` մեր եւ «Էրեբունի» թանգարանի միջեւ հրաշալի համագործակցության», – «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Վահան Բադալյանը` ներկայացնելով «Ինքնաճանաչում․ Էրեբունի» կրթական-հետազոտական եւ ստեղծագործական նախագծի արդյունքները:

Վահան Բադալյանը

Նրա խոսքով. «Նպատակը երեխաներին մեր արմատներին ծանոթացնելն է, ինքնաճանաչման փուլով անցկացնելը: Մեր կենտրոնի, հատկապես երեւանյան արվեստանոցների, երեխաները շուրջ երկու ամիս այցելեցին «Էրեբունի» թանգարան, որտեղ թանգարանի մասնագետները սիրով եւ խորությամբ ներկայացրին ամբողջ նյութը` թե՛ հետազոտական, թե՛ պատմական, եւ երեխաները ներշնչվելով այդ ամենից, ստեղծագործեցին: Հունիսի 1-ին այդ ստեղծագործությունների արդյունքն ենք տեսնելու»: Վահան Բադալյանը նշեց, որ երեխաները ստեղծագործել են ե՛ւ նկարչության, ե՛ւ կիրառական դեկորատիվ արվեստի ոլորտում:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն ասաց, որ իրենց համար մեծ պատիվ է մաս կազմել նման կարեւոր նախագծի. «Մենք Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ հուշագիր ենք կնքել եւ այժմ շատ ներդաշնակ համագործակցում ենք»:

Միքայել Բադալյանի ձեւակերպմամբ, նման համագործակցությունների կարիք շատ կա. «Մենք խոսում ենք Ուրարտական ժառանգության մասին, բայց կարեւոր է նաեւ տեղեկացված լինել այդ ժառանգությունից, կրել ու տեր լինել այդ ժառանգությանը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը սիրով իր հարկի տակ ընդունեց Գեղագիտության ազգային կենտրոնի սաներին, իրականացվեցին ինչպես հատուկ վարպետաց դասեր, այնպես էլ էքսկուրսիաներ, այցեր, ծրագրեր»:

Նրա խոսքով՝ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը շեշտադրել է Կարմիր բլուրի եւ Շենգավիթ հնավայրերի կարեւորությունը: Միքայել Բադալյանն ասաց, որ բոլոր մասնակիցներն այցելել եւ ծանոթացել են Երեւանի եւ տարածաշրջանի այլ կարեւոր հնավայրերին:

Վահան Բադալյանը հավելեց, որ իրենց կենտրոնը 10 տարուց ավել է կազմակերպում է համահայկական նկարչական մրցույթ, ունենալով երեւանյան արվեստանոցների աշակերտների հրաշալի արդյունքները` մտադիր են նախագիծը շարունակել համահայկական ձեւաչափով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031