Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Երեկ տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը իր ողջ արսենալը հանել էր, նրանց, ում մայիսի 14-ից 31-ը $6,5 մլն. պարգևավճար է տվել»

Մայիս 31,2022 14:38

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ներքաղաքական իրադարձություններին՝ ասաց. «Այսօր ԱԳՆ-ի դիմաց արդեն հատուկ ջոկատայիններին է հանել Նիկոլը, իսկ ռուբիկոնը Նիկոլ Փաշինյանն անցավ երեկ: Հայաստանում ցուցարարների դեմ կիրառվեց այնպիսի ուժ, որի արդյունքում թափվեց արյուն»: Նաիրա Զոհրաբյանը ցուցադրեց լուսանկար՝ ասելով, որ պատկերվածն այն ցուցարարն է, որն ընդամենը ուզում է, որ Արցախը չհանձնվի:

Այնուհետեւ, Նաիրա Զոհրաբյանը շարունակեց. «Երեկ մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը իր ողջ արսենալը հանել էր, նրանց, ում մայիսի 14-ից մինչեւ մայիսի 31-ը $ 6,5 մլն. պարգեւավճար է տվել: Ինչպիսի վայրագությամբ էին կարմիր ու սեւ բերետավորները ջարդում ժողովրդին, կանանց, երեւի թե տեսել ենք Ռեմբոյի «բոյեվիկ» ֆիլմերում…

Երեկ ինձ մի զարհուրելի դեպք պատմեցին: Հարյուրավոր զինվորների կյանքեր փրկած հրամանատարին հեռացրել են աշխատանքից միայն նրա համար, որ նա հրաժարվել է կատարել հունիսի 20-ին իրեն իջեցված հրամանը՝ զորամասին հրամայել քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Նախօրեին կանչել են հարցաքննության ու ասել Մեղրիի տարածաշրջանում, որը նրա վերահսկողության տակ էր, հրանոթները թուրքից ծածկելու համար, որ մեր երեխաներին չտեսնեն, Կարմիր գրքում գրանցված երկու ծառ է կտրել: Հասկանո՞ւմ եք աբսուրդը: Եվ այդ զինվորականին կանչում են հարցաքննության: Բայց, որ հինգ հազար տղա է զոհվել, դրա համար որեւէ մեկը ոչ միայն պատասխանատվություն չի կրում, այլեւ նրանցից շատերը ստացան Արցախի եւ Հայաստանի ազգային հերոսի կոչում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031