Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երկու օր առաջ թշնամու դիպուկահարի կողմից ՀՀ ԶՈւ շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը սպանվել է այս վրանում։ Այո, մի զարմացեք, այսպիսի պայմաններում է մեր բանակն իրականացնում մարտական հերթապահությունը՝ ինժեներական, պատսպարման համար անհրաժեշտ կառույցների բացակայությամբ, թշնամու դիտարկման ներքո։
Հիշեցնեմ, որ ՀՀ ոստիկանության արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումները միայն 2022 թվականի մայիս ամսին ստացել են 6 միլիարդ դրամ պարգևավճար։