Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:
Ինչպես հաղորդվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացման ընթացքը՝ շեշտը դնելով կոնկրետ հարցերի լուծման վրա, որոնք առնչվում են տարածաշրջանում խաղաղ կյանքի ձևավորման և կայունության ամրապնդման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ:
Իլհամ Ալիևը Պուտինին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ունեցած հանդիպման մասին:
Քննարկվել են նաև առևտրատնտեսական ոլորտում երկկողմ գործակցության հարցեր: Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել խորացնել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը, այդ թվում հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի՝ փետրվարի 22-ին Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ