Լրահոս
Օրվա լրահոսը

Լիլիթ Գալստյան․ «Պարոն Դումանյանը խուսափեց հանդիպել 5 պատգամավորի հետ»

Մայիս 31,2022 13:32

«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր Ֆրանսիայի հրապարակից երթով մոտեցան ԱԳՆ շենքին։ Այստեղ, բացի ԱԳՆ-ից, տեղակայված են մի քանի այլ նախարարություններ, ընդդիմադիր պատգամավորները նախատեսում էին նախարարների հետ՝ պարզելու նախարարների դիրքորոշումը Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ։ Հանդիպումը տեղի չունեցավ։

Protesters of the ‘Resistance’ movement blocked the building of the Ministry of Foreign Affairs and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Protesters of the ‘Resistance’ movement blocked the building of the Ministry of Foreign Affairs and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչ պատճառաբանությամբ են նախարարները հրաժարվել հանդիպել։

«ԲՏԱ եւ արդարադատության նախարարները պատասխանեցին, թե իբրեւ թե նրանք այս պահին այստեղ չեն։ Իսկ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը փոխանցել էր, որ ավելի ուժ ժամանակ կսահմանի հանդիպելու համար։ Ես ուղիղ կապով զանգահարեցի պարոն Դումանյանին եւ ասացի, որ ցանկություն ունենք հանդիպելու, որը բխում է ԱԺ կանոնակարգից եւ ԱԺ պատգամավորների շրջանակներում է դա։ Պարոն Դումանյան ասաց, որ սիրով միայն ինձ կընդունի, բայց ես ասացի, որ չեմ ուզում սա սոսկ իմ հանդիպումը դիտարկել, որովհետեւ սա «Դիմադրություն» շարժման եւ մեր երթի մասնակիցների ցանկությունն է եւ նվազագույնը մեր խմբակցության 5 պատգամավորների հետ պետք է լինի հանդիպումը: Կարծում եմ՝ պարոն Դումանյանը խուսափեց հանդիպել 5 պատգամավորի հետ, անմիջապես փոխեց ռեժիմը՝ ասելով, որ այս պահին զբաղված, հնարավոր է կես ժամից, նաեւ օրակարգ խնդրեց: Ես նրան պատասխանեցի, որ ԱԺ կանոնակարգը չի սահմանում նախապես ճշտված օրակարգ եւ պատգամավորն ունի իրավունք ցանկացած օրակարգով հանդիպել կառավարության անդամների հետ։ Երեւի պարոն Դումանյանը չգիտի, որ կառավարությունը հաշվետու է ԱԺ-ին»,-ասաց Լիլիթ Գալստյանը։ Նա հավելեց, որ ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ այս պահին զբաղված է եւ քիչ հետո կտեղեկացնի, թե երբ կկարողանա նախարարներին ընդունել։

Protesters of the ‘Resistance’ movement blocked the building of the Ministry of Foreign Affairs and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Protesters of the ‘Resistance’ movement blocked the building of the Ministry of Foreign Affairs and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Protesters of the ‘Resistance’ movement blocked the building of the Ministry of Foreign Affairs and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Protesters of the ‘Resistance’ movement blocked the building of the Ministry of Foreign Affairs and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Protesters of the ‘Resistance’ movement blocked the building of the Ministry of Foreign Affairs and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Նախարարությունների շենքը պաշտպանում էին սաղավարտներով ու վահաններով զինված բազմաթիվ ոստիկաններով:

Ցույցի մասնակիցները մի քիչ սպասելուց հետո, շարունակեցին երթը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031