ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով տրամադրված է դիմելու ԱԺ խորհրդին։ Այդ մասին այսօր նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Ընդհանուր առմամբ, որոշում չկա, սա ամրագրենք, ես խոսում եմ իմ տրամադրվածության մասին։ Կարծում եմ՝ չի կարելի երբ ուզել գալ նիստի, երբ ուզել՝ չգալ։ Առավել եւս, որ այդ պատգամավորները վաղուց անցել են թույլատրելի սահմանները»,-հավելեց Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ մեկ ամսից ավելի՝ ընդդիմադիրները բացակայում են նիստերից եւ բողոքի գործողություններով պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Մենք խորհրդարան կվերադառնանք կամ այլ կարգավիճակով, կամ այս իշխանությանը հեռացնելու կոնկրետ գործողություն իրականացնելու համար, կամ, պարզապես, չենք վերադառնա»,-հայտարարել են նրանք։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ արխիվային