Լրահոս
Օրվա լրահոսը

Յեժի Նովակովսկի. Զրահաբաճկոն արտադրող «Լյուբավա-Արմենիան» Հայաստանից հեռացել է Փաշինյանի հետ հանդիպումից հետո. News.am

Մայիս 31,2022 13:28

2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից կարճ ժամանակ անց Նիկոլ Փաշինյանը զինված ուժերի համար հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոն արտադրող լեհական Lubawa SA ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ընկերությանը մեղադրել է նախկին կառավարության հետ համագործակցության համար, ինչից հետո Lubawa-ն որոշել է հեռանալ Հայաստանից։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնել է Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Նովակովսկին՝ ներկայացնելով ընկերության՝ հայաստանյան ձեռնարկության լուծարման պատմությունը։

Հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, որը հիմնվել է 2014թ. հոկտեմբերին՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա, նախկին դեսպանի խոսքով, տարբեր գործոններով պայմանավորված՝ չի կարողացել աշխատել այն ծավալներով, ինչպես որ նախատեսված է եղել, իսկ Փաշինյանի հետ հանդիպումից հետո վերջնական որոշում է կայացվել հեռանալ Հայաստանից։

«2018 թվականի հայկական հեղափոխությունը «Լյուբավա»-ի ակտիվացման եւ գործարար համագործակցության ամրապնդման հույս էր ներշնչել։ Ի վերջո, «Լյուբավան» Հայաստանը լքելու որոշում կայացրեց Փաշինյանի հետ հանդիպումից հետո, որի ժամանակ նա ընկերությանը մեղադրել էր նախկին կառավարության հետ համագործակցության համար, եւ ասել, որ ընկերությունը չի կարող ակնկալել նոր՝ «հեղափոխական» թիմի վստահությունը»,- պատմեց Յեժի Նովակովսկին։

«Եվրամիության եւ ողջ հավաքական Արեւմուտքի հետ մերձեցման հասնելու ջանքերում Լեհաստանի կողմից Հայաստանին տրամադրված աջակցությամբ էր պայմանավորված, որ Լեհաստանի կառավարությունը որոշել էր աջակցել ներդրումային ծրագրին։ Մենք որոշեցինք, որ պաշտպանական նշանակության գործարան տեղակայելով, որն առաջին նման ներդրումն էր ՀԱՊԿ տարածքում, վստահության հստակ ազդանշան կտանք Հայաստանին։ Սա նաեւ ժեստ էր այն հույսով, որ Երեւանը, օգտագործելով «Արեւելյան գործընկերության» գործիքները, արագ կմերձենա Արեւմուտքի հետ»,– նշեց Յեժի Նովակովսկին, որը Հայաստանում դեսպան է նշանակվել «Լյուբավա-Արմենիայի» հիմնադրումից մի քանի ամիս անց։

Նախկին դեսպանը պատմեց, որ հետագա տարիներին, սակայն, հույսը, որ Երեւանը, օգտագործելով «Արեւելյան գործընկերության» գործիքները, արագ կմերձենա Արեւմուտքի հետ, փոքրացել է։ Նախկին դեսպանի խոսքով՝ պատճառն այն է, որ մի կողմից Հայաստանի իշխանությունները (անձամբ նախագահ Սերժ Սարգսյանը) անընդհատ վկայակոչել են «Լյուբավա»-ի օրինակը՝ որպես Արեւմուտքի հետ իրենց կապերի ապացույց, բայց մյուս կողմից՝ ընկերությունը պատվերներ չի ստացել, տվել է քիչ քանակությամբ արտադրանք։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031