Մայիսի 30-ին, ժամը 15.40-ի սահմաններում, 57-ամյա Աշոտ Մարգարյանը Արարատի մարզի Այգավան գյուղի վարչատարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ընթացքի ժամանակ իջել է տրակտորից, իսկ տրակտորը դուրս գալով երթևեկելի գոտուց՝ ընկնել է նրա վրա և կողաշրջվել առվի մեջ։ Աշոտ Մարգարյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն