Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ակնան շարունակո՞ւմ է մնալ Ալեն Սիմոնյանի հայրենիքը»

Մայիս 31,2022 12:41

«Ամեն րոպե իրավիճակ է փոխվում, եւ բանակցությունները ամեն րոպե իրավիճակ են փոխում։ Հիմա ՀՀ-ն ասում է, որ այնտեղ կա Արցախի բնակչություն, որն ունի իրավունքներ, եւ դրանից է պետք բխեցնել կարգավիճակը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանությունն ասում է, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ հիմա խուսափում է այդ նախադասությունն արտաբերելուց՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կամ, ուրիշ բան ասեմ՝ 1998թ․-ից ի վեր որեւէ մեկը խոսե՞լ է Արցախի՝ Ադրբեջանի կազմում չլինելու մասին։ Այդ թվականից Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու տեսական հավանականությունը եղել է բոլոր իշխանությունների օրակարգում՝ «մադրիդյան սկզբունքները»,-նշեց Ալեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ չի ասի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետեւի դա կնշանակի բանակցություններից առաջ եւ ընթացքում դնել ինչ-որ գիծ։

Լրագրողները հիշեցրին Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ալեն Սիմոնյանի հրապարակած լուսանկարն Ակնայում՝ «Աղդամն իմ հայրենիքն է գրությամբ»։ Ակնան շարունակո՞ւմ է մնալ ձեր հայրենիքը՝ հարցրեց լրագրողը։ «Կարսում ծնվել է տատիկս, եւ Կարսն ինչ-որ չափով իմ հայրենիքն է։ Իրավիճակը համեմատել մինչեւ պատերազմը եւ դրանից հետո՝ ֆեյսբուքյան տրամաբանության մեջ․․․ամեն ժամանակ աշխարհում իրավիճակ է փոխվել։ Սերժ Սարգսյանը ոչ թե համարել է, այլ ողջ ժամանակահատվածում փորձել է հանրությանն ասել միտքը, որ բանակցել են այն բանի մասին, որ Արցախն այլեւս չեն կարողանում դուրս բերել։ Դրա համար էր ասում, որ կուզեր՝ ադրբեջանցի երեխաները գան այստեղ ապրեն։ Մի անգամ էլ ասեց, թե սահմանամերձ գյուղերում թող չապրեն, թե մարտավարական առումով այդ 800 հեկտարը նշանակություն չունի։ Ամբողջ հայկական լեռնաշխարհն իմ հայրենիքն է»,-պատասխանեց Ալեն Սիմոնյանը։

Ապա Ալեն Սիմոնյանը, երբ լրագրողը կրկնեց հարցը՝ «Աղդամը ձեր հայրենի՞քն է», նրան մեղադրեց իրեն լկտի պահելու մեջ․ «Էլ ձեր հարցին չեմ պատասխանելու, դուք ֆեյսբուքյան ստատուսչիի մակարդակի․․․»։ Լրագրողը հորդորեց չվիրավորել եւ հակադարձեց, որ Ալեն Սիմոնյանի «ստատուսն» էր մեջբերում ընդամենը։ «Արդեն պատասխանել եմ, ձեր հարցերին այլեւս չեմ պատասխանելու»,-եզրափակեց Ալեն Սիմոնյանը։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հարցազրույցը բանակցային գործընթացի մանրամասների մասին՝ այստեղ։ Արցախի վերջնական կարգավիճակի մասին հարցազրույցը՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Աղդամն իմ հայրենիքն է»
    Նկարից մեզ է նայում այս խոսքերի հեղինակը՝ որպես անպարտելիության խորհրդանիշ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031