Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող այդ հյուրանոցը ոչ թե Սեւանի ափին, այլ Շուշիում կառուցեր, Սերժ Սարգսյանն էլ գնար բացմանը»․ Ալեն Սիմոնյան

Մայիս 31,2022 12:32

«Ընդդիմության գործելաոճը ձեր նշած երկրի նախագահի հետ համահունչ է։ Անընդհատ համընկնում է բանակցությունների եւ սահմանում գործընթացների հետ։ Ակնհայտ է, որ այդ գործողությունները համատեղ են։ Ինչ վերաբերում է նիստին, մեր հայտարարությունում ամեն ինչ ասված է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Դիմադրության շարժման պնդմանը, թե իշխանությունը չի ուզում մասնակցել հունիսի երեքի արտահերթ նիստին, որովհետեւ վախենում է Ալիեւից եւ խոստովանելուց, որ Արցախը թողնելու է Ադրբեջանի կազմում՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Այդ նախաձեռնությունն ուղղակի փորձ է՝ իրավիճակից ինչ-որ ելք գտնելու։ Էն որ Իշխան Սաղաթելյանը բեմից ինչ-որ բաներ է ասում, որ օրեր ու ժամեր են մնացել, մի քիչ էլ դիմացեք․․․չեն հասկանում, որ նման բառերով մատնում են իրենց, որ տուպիկի առաջ են։ Հիմա ուզում են այդ տուպիկից ելք գտնել։ Երեկվա ելույթները ոստիկանների մասին լսելով՝ ապշում եմ, թե ոնց կարելի է անընդմեջ՝ 20-30 տարվա սխալների մեջ կրկնել․․․ես իրենց հաջողություն եմ մաղթում, իրենց պետք կգա»,-նշեց Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնորոշմանը, որ «եթե տղա եք, եկեք նիստի», Ալեն Սիմոնյանն ասաց․ «Մենք այստեղ եկել ենք տղայությամբ չափվելո՞ւ։ Իր հայտարարությունն իր մակարդակն է։ Եթե այդպես է, թող գար նախորդ նիստերին մասնակցեր, ոչ թե միկրոֆոնը շուռ տար։ Ինձանից է հեռու նստում, Ռուբինյանից է հեռու նստում, թե վարչապետին է ուզում մոտիկ նստի վերեւը․․․հասկանալի չէ։ Գալիս գրանցվում, դուրս է գալիս, որովհետեւ իր նյարդային համա․․․թող այդ հյուրանոցը, որ կառուցել է Սեւանի ափին, Շուշիում կառուցեր, Սերժ Սարգսյանն էլ գնար բացմանը։ Սեյրան Օհանյանի տան խոսակցությունները․․․թող այդ ֆրանսիական ոճով «ասաբնյակը» Ստեփանակերտում կառուցեին։ Թող Ագնեսա Խամոյանը Պասկալեւայի պես ծրագրեր անի Արցախի մասին, ինչի՞ չի անում։ Արցախը փրկում են ոչ թե կենտրոնում շրջապտույտ անելով, այլ գործով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝ Նախագահ Սերժ Սարգսյանը 2014-ի հուլիսին Ծովասար համայնքում այցելել է նորաբաց հանգստի համալիր, ծանոթացել հանգստի և ժամանցի կազմակերպման համար «Ծովասար» համալիրում ստեղծված պայմաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031