Ֆրանսիայի հրապարակից կրկին տրվեց Դիմադրության շարժման նախաձեռնած անհնազանդության գործողությունների մեկնարկը՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով: Մասնակիցները խաղաղ երթով շարժվում են Երեւանի կենտրոնական փողոցներով:
Արդեն նշվել է, որ լինելու են պետական կառույցների մոտ, նախարարությունների շենքերի մոտ, ներկայացնելու են պարզ ձեւակերպված պահանջները պարզելու համար՝ արդյոք պաշտոնյաները կիսում են դրանք:
Այդ պահանջներն են ՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, սահմանազատման, սահմանագծման աշխատանքներ չպետք է լինեն այնքան ժամանակ, քանի դեռ թշնամու զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, հայ-թուրքական հարաբերությունները չպետք է լինեն Հայոց ցեղասպանության ուրացման հաշվին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ