Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «2021թ․-ին Արցախի բնակչության կոմունալ ծախսերը, պետական աշխատավարձերը վճարել է ՀՀ-ն»

Մայիս 31,2022 11:05

«Չի խոսվել հետեւյալ դիտանկյունի մասին։ 2020թ․ նոյեմբերից հետո Արցախում ՀՀ-ն իրականացրել է 136 միլիարդ դրամի ծրագրեր, 120 միլիարդ դրամ էլ հատկացվել է 2021թ․-ի համար։ Ի՞նչ ենք արել այդ գումարի հետ՝ մի մասն ուղիղ, մի մասն էլ Արցախի կառավարության միջոցով»,-ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր ՀՀ 2021թ․ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրինակ, Արցախի բնակչության կոմունալ ծախսերի վճարում։ 2021թ․-ին Արցախի ողջ բնակչության կոմունալ ծախսերը վճարել է ՀՀ կառավարությունը։ Ընդգծեմ, որ որոշակի կենսական նշաձող է դրվել, որից վերեւ չի վճարվել, օրինակ՝ ինչ-որ մեկը լրացուցիչ է ծախսել էլեկտրաէներգիա, քան միջինում։ Բայց նշաձողը վճարել ենք, այդ թվում կապի ծառայությունները։ Արցախի պետական հատվածի աշխատավարձը եւս վճարվել է ՀՀ կառավարության միջոցով, այսինքն՝ ԱԺ պատգամավորներից սկսած, վերջացրած ուսուցիչներով, բոլորի աշխատավարձը 2021-ին վճարել է ՀՀ կառավարությունը՝ ՀՀ ժողովրդի հարկերից»,-տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ առողջապահական ծախսերը եւս հոգացել է ՀՀ կառավարությունը, տրամադրել որոշակի ծրագրերով ֆինանսական, գույքային աջակցություն․ «Հետաքրքիր զուգահեռ անցկացնեմ։ 2019թ․-ին Արցախի բյուջեն ամենաբարձրն է եղել, իսկ հետպատերազմական շրջանում բյուջեն ամենամեծն է եղել, այնքան, որքան, երբեք չի ունեցել։ ՀՀ աջակցությունը նախորդ տարի ավելացել է 122%-ով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031