Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԵՎԿ. Կրկին դիմում ենք իշխանություններին «Սասնա ծռեր»-ի նաեւ այլ անդամների առողջական խնդիրները նկատի առնելու եւ մարդասիրական հնարավոր լուծումներ գտնելու խնդրանքով

Մայիս 31,2022 10:55

ՀԵՎԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ս.թ. մայիսի 28-ին հանրությունը տեղեկացավ ՊՊԾ գնդի 2016 թ. գրավման գործով «Սասնա ծռեր» խմբավորման 7 անդամների կալանավորման մասին։ Ընդհանրապես, թվում է, որ ազգային տոները պետք է լինեն համերաշխության եւ համաներման, այլ ոչ թե հալածանքի եւ բաժանման առիթ: Այս կապակցությամբ, Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ.

Ա. Հայաստանի Եվրոպական կուսակցությունը համարում է այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումները ռուս-թրքական դարավոր լծից մեր Հայրենիքն ազատագրելու և ապագաղութացնելու պատմական հնարավորություն և ծայրաստիճան պատասխանատու պահ, որտեղ ցանկացած սխալն ու վրիպումը կարող են ճակատագրական լինել:

Բ. Հայաստանի Եվրոպական կուսակցությունը հաստատում է իր հավատարմությունը քաղաքական պայքարի բացառապես սահմանադրական միջոցներին` համոզված լինելով, որ ժողովրդավարության հաղթանակին անհնար է հասնել բռնի եղանակով, որը միայն վերարտադրելու է բռնապետությունը` նոր կարգախոսներով ու դիմակներով: Ուստի դիմում ենք ՀՀ-ում բոլոր գրանցված եւ գործող կուսակցություններին ու խմբավորումներին հորդորով՝ բացառել հակաժողովրդավարական ու հակաիրավական գաղափարներն ու գործողությունները հայկական քաղաքական կյանքից։

Գ. Հայաստանի Եվրոպական կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին անհապաղ անցկացնել դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումներ, որոնց առանցքը պետք է լինի արդարադատության մարմինների անկախությունը գործադիր մարմիններից, ինչպես նաեւ դատավարության և քրեակատարողական հիմնարկների արդիականացումը միջազգային չափանիշներով ու մարդասիրության սկզբունքներով:

Դ. Հայաստանի Եվրոպական կուսակցությունը նախկինում դիմել էր իշխանություններին՝ ՊՊԾ գնդի 2016 թ. գրավման գործով «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Բիլյանի առողջական վիճակի հետ կապված մարդասիրական խնդրանքով, որը ստացավ դրական ընթացք։ Ուստի կրկին դիմում ենք նաեւ խմբավորման այլ անդամների առողջական խնդիրները նկատի առնելու եւ մարդասիրական հնարավոր լուծումներ գտնելու խնդրանքով:

Հայաստանի Եվրոպական կուսակցություն
2022 թ. մայիսի 31

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031