Լրահոս
Օրվա լրահոսը

Իրենց Հայաստանը պետք է հենց այսպիսին․ Եվրոպայի առաջ՝ հնազանդ, ռուսի առաջ՝ հեզ, թուրքի ու ադրբեջանցու առաջ՝ խոնարհված,  ամեն ինչ ստորագրելու պատրաստ. «Հրապարակ»

Մայիս 31,2022 10:46

Հիմա նորից վերադարձել ենք «հին, բարի ժամանակներին», երբ ոստիկանը բիրտ է ու դաժան։ Եվ հասարակությունն ու ոստիկանությունը տարբեր ճամբարներում են հայտնվել։ Ինչպես տարբեր ճամբարներում են հայտնվել իշխանություններն ու փողոց ելած մարդիկ։ Պարզ է, որ իշխանությունը զիջումների գնալու մտադրություն չունի եւ միակ ելքը տեսնում է ժողովրդական պայքարը ճնշելու մեջ։ Այլեւս 2018 թվականը չէ, որ Նիկոլ Փաշինյանն ասի՝ իրենց դուռն է (կառավարության դուռը նկատի ուներ)․ կուզեն՝ կկոտրեն, կուզեն՝ քացով կբացեն ու ներս կմտնեն։

Այլեւս ժողովրդավար երեւալու անհրաժեշտություն չկա, որովհետեւ արդեն իսկ հայտարարվել է, որ մենք մտել ենք «ժողովրդավարության բարձրագույն լիգա», եւ բոլոր նրանք, ովքեր կարող էին հերքել այս փաստն ու նրան վերադարձնել իրականություն, չեն պատրաստվում դա անել՝ իրենց Հայաստանը պետք է հենց այսպիսին․ Եվրոպայի առաջ՝ հնազանդ, ռուսի առաջ՝ հեզ, թուրքի ու ադրբեջանցու առաջ՝ խոնարհված, առանց բանակի ու սպառազինությունների, ամեն ինչ ստորագրելու պատրաստ։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031