Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ
– Հաղորդագրություն եղավ հայկական արբանյակի արձակման մասին՝ Space-X ընկերության կողմից: Սա որակվում է որպես նոր դարաշրջան Հայաստանի պատմության մեջ: Սրա հետ կապված՝ ի՞նչ կարող եք ասել:
– Իհարկե, սա նորություն է: Մինչեւ հիմա մշտական արբանյակ չունեինք, հիմա ունենք: Սակայն ուզում եմ Ձեզ ասել, որ այս պահի դրությամբ երկրագնդի շուրջ պտտվում է 2 հազար 500 արբանյակ, որոնց կեսից ավելին կոմերցիոն է: Մոտ 100 երկիր մշտական եւ պարբերական հիմունքներով օգտվում է արբանյակային ծառայություններից: Սրանից մի քանի տարի առաջ ես՝ ինքս, հարց եմ բարձրացրել, թե հայկական պետությունը երբ է օգտվելու այդ ծառայությունից: Մասնավորապես, Ադրբեջանը վերջին տասնամյակում տարբեր ժամանակներում պահում էր 2-4 արբանյակ:
– Պարոն Բագրատյան, ի՞նչը հնարավոր դարձրեց, որ հիմա հայկական արբանյակ ունեցանք:
Կարդացեք նաև
– Պարզապես այդ շուկան զարգանում է հիմա, արբանյակների քանակը շարունակվում է աճել, եւ շատ կոմերցիոն ընկերություններ են սկսել ծառայություններ մատուցել․ ամերիկյան Nasа-ն, Space-X-ը, ռուսական Роскосмос-ը, Չինական ազգային տիեզերագնացների ծառայությունը, Ճապոնիան, եվրոպական սատելիտալին ընկերությունը՝ հանձին GEOSYS-ի: Դա հասարակ բան է, երբ որ ասում ենք՝ հայկական արբանյակ, մենք այդ արբանյակը չենք կառուցել, մենք պարզապես վարձում ենք արբանյակ մեզ համար: Դա նման է booking-ի, էն, որ հյուրանոցային համար ես բրոնյա անում: Լրացնում ես, թե ինչքան ժամանակով է պետք, եւ լրացնում ես այն ծառայությունների ցանկը, որ կուզենայիր ստանալ:
– Հայաստանում ինչո՞ւ նախկինում այսպիսի փորձ չի արվել:
– Պիտի Ձեզ զարմացնեմ․ Հայաստանում այդպիսի փորձ արվել է, 2002-2003 թվականներին Երեւանի կոնյակի գործարանը դիմել է արբանյակային ծառայությունների համար, նկարել է ամբողջ Հայաստանը եւ գյուղնախարար Դավիթ Զադոյանին ներկայացրել է, թե ինչքան խաղողի այգի կա, պոմիդորի ու բադրիջանի թուփ կա, ծիրանի ու դեղձի այգի կա: Դա այնպիսի մի պրոֆեսիոնալ ծրագրով էր արվում, որ դրանից հետո բացարձակապես անիմաստ էին Ազգային վիճակագրական ծառայության հարցումները մարզպետարանների գյուղբաժիններ, թե ինչքան այգի ունենք, եւ թվերի տրամադրումը: Մասնավորապես պարզվեց, որ կա 9 հազար 500 հեկտար խաղողի այգի՝ վիճակագրորեն ներկայացված 14 հազար հեկտարի փոխարեն:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: