Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի դեմ վարձկան ահաբեկիչներ ներգրավելու թեման, կարծես, մոռացվել է, գոնե իշխանությունների մակարդակով դրա մասին ծպտուն անգամ դուրս չի գալիս․ «Փաստ»

Մայիս 31,2022 09:30

Թվում է՝ պատերազմից հետո բազմաթիվ ուղղություններով Հայաստանի իշխանությունները պետք է ակտիվ աշխատանքներ տանեին միջազգային հանրության գործընկերների հետ և համառ ջանքերի միջոցով գոնե ինչ-որ արդյունքների հասնեին։ Ի մասնավորի, յուրաքանչյուր առիթով հարկ է բարձրացնել Ադրբեջանի կողմից հանցագործությունների իրականացման թեման:

Բայց գոնե հրապարակային տեղեկատվության հենքով կարելի է արձանագրել, որ այդ ամենը փաստացի չի կատարվում ինչպես հարկն է։ Օրինակ՝ Արցախի դեմ վարձկան ահաբեկիչներ ներգրավելու թեման, կարծես, մոռացվել է, գոնե իշխանությունների մակարդակով դրա մասին ծպտուն անգամ դուրս չի գալիս։ Տպավորություն է առաջանում, թե Ադրբեջանն ու Թուրքիան հասել են իրենց առաջ դրված այն խնդրին, որ ահաբեկիչների թեման այլևս չբարձրացվի։ Ու բացարձակ բացառված չէ, որ այդ գրոհայիններին բնակեցնեն Արցախից օկուպացված տարածքներում կամ կրկին օգտագործեն Արցախի դեմ ագրեսիվ գործողություններում։

Պատահական չէ, որ Թուրքիայի՝ նման մտադրությունների մասին մամուլում տեղեկություններ էին շրջանառվում պատերազմից անմիջապես հետո։ Մյուս կողմից՝ Ադրբեջանը մասշտաբային կերպով ոչնչացնում է հայկական մշակութային արժեքները, Արցախից օկուպացված տարածքներից ամբողջովին ջնջում է հայկական հետքը, կեղծում է պատմությունը։

Իսկ այս խնդրին մեր իշխանությունները միայն կցկտուր են անդրադառնում՝ այն էլ հիմնականում ներքին լսարանի համար, իսկ միջազգային հանդիպումներում քննարկվող հարցերի շրջանակներում գլխավորապես շրջանցում են թեման, հակառակ դեպքում դրա մասին հաստատ կարձանագրվեր տարբեր հանդիպումների արդյունքները ներկայացնող հաղորդագրություններում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031