Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսումնասիրե՞նք Ավարայրի հանգամանքները

Մայիս 31,2022 10:00

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ծանուցում էր ստացել, որտեղ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն» իրեն հրավիրում էր զրույցի: Հիշեցնեմ՝ 44-օրյա պատերազմը սկսվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ Օսկանյանը արտգործնախարարի պաշտոնը թողել է 2008 թվականի ապրիլին: Ինքնին այդ հրավերը հատկանշական է՝ եւս մեկ անգամ ապացուցում է, որ հանձնաժողովի նպատակը ոչ թե պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելն է, այլ պարտության համար Փաշինյանի վրայից պատասխանատվությունը հանելը եւ զինվորականներին ու նախկիններին մեղավոր նշանակելը:

Այդ մեղադրանքների շրջանակներում իշխանությունը ցանկանում է «ապացուցել» (իհարկե, քարոզչական մակարդակով), որ նախկինները «պարտվողական» են բանակցել Ադրբեջանի հետ, մասնավորապես՝ որ Մադրիդյան սկզբունքները, որոնց ձեւակերպմանը գործուն մասնակցություն էր ունեցել Օսկանյանը, վատն էին, եւ այդ հանգամանքը նպաստել էր պատերազմի վերսկսմանը: (Մադրիդյան սկզբունքները գուցեեւ վատն էին, բայց դրանք պարզապես հրաշալի են, եթե համեմատենք այն թեմաների հետ, որոնք հիմա են բանակցվում): Մի խոսքով՝ Օսկանյանը հրավիրվում էր հանձնաժողով՝ նախկինների վրա մեղքը գցելու քարոզչությունն առաջ տանելու նպատակով: Ինքը՝ նախկին արտգործնախարարը, դիվանագիտորեն մերժել էր հրավերը՝ գրելով. «Համոզված չեմ, որ այդ հանձնաժողովի նպատակները անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս՝ համոզված չեմ, որ այդ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ»:

Իսկապես, ՔՊ-ականները գրեթե ամեն օր խոսում են այն մասին, որ Փաշինյանը պարտության հետ որեւէ կապ չունի, իսկ մեղավոր է մնացած ամբողջ աշխարհը, եւ դժվար թե իրենց եզրահանգումներում շեղվեն հայտարարագրված համոզմունքներից:

Բայց խնդիրն ավելի խորն է. ինչ հանձնաժողով էլ ստեղծվի, իշխանության եւ ընդդիմության կողմնակիցները կմնան իրենց համոզմունքներին՝ քարոզչությունն այստեղ բացարձակապես անիմաստ է: Եկեք զուտ տեսականորեն պատկերացնենք, որ հանձնաժողովի բոլոր անդամները կլինեն Շվեդիայից, Ավստրալիայից կամ Ալֆա-Ցենտավրայից ու կգային միանգամայն անաչառ եզրակացության: Եթե այն ձեռնտու լինի իշխանությանը, ընդդիմադիր հայացքներ ունեցողները կասեն, որ դա «դավաճանական ծրագրի մի մասն է»: Եթե ձեռնտու լինի ընդդիմությանը, իշխանության երկրպագուները կպնդեն, որ հանձնաժողովականներն աշխատել են «թալանած փողերով»: Ոչ մեկին ոչ մի բանում, միեւնույն է, համոզել չի լինի:

Այնպես որ այժմ, երբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին գործող անձանցից բոլորն ունեն քաղաքական շահագրգռվածություններ, նման հանձնաժողով ստեղծելն անիմաստ է՝ անկախ նրանից, թե ովքեր են դրա մեջ ընդգրկված լինելու: Հիմա թերեւս կարելի է ստեղծել Ավարայրի ճակատամարտի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով: Բայց այս հարցում էլ վստահ չեմ, որ քաղաքական կրքեր չեն բորբոքվի: Շատ հնարավոր է, որ այստեղ կբախվեն «ռեալիզմի» եւ «իդեալիզմի» կողմնակիցները, եւ դա կարտապատկերվի այսօրվա իրավիճակի վրա: Այս թեմայով վերջերս փայլուն վերլուծություն եմ կարդացել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. հայ մարդ says:

    Շնորհակալություն հոդվածի համար։ Հուսանք այն կօգնի որոշ մարդկանց ձերբազատվել Հայոց պատմության դիցաբանական հատվածներից։
    Մի խնդրանք։ Աստծո սիրուն, եթե օտարաբանություն եք օգտագործում, այն դրեք չակերտների մեջ հոլովելուց առաջ։ Արտահայտությունը ռուսերենով արդեն հոլովված է։
    <>-յից

    • հայ մարդ says:

      Ալֆա-Ցենտավրայից

    • Հայ մարդ says:

      Երկար ժամանակ մեկնաբանություններով հանդես եմ գալիս «Հայ մարդ» անունով: Տեղեկացնում եմ, որ «հայ մարդ» անունով այս մեկնաբանություն գրողը այլ անձ է՝ հավանաբար իրեն էլ է դուր եկել այդ անունով հանդես գալը և ես դրան դեմ լինելու իրավունքը չունեմ: Պարզապես կարող է այնպես ստացվել, որ նույն անունով հանդես եկող երկու տարբեր անձինք արտահայտեն հակադարձ կարծիքներ ու հայացքներ, որի արդյունքում՝ մեկնաբանությունը կարդացողի մոտ դա անրլջության տպավորություն կստեղծի:

      Միգուցե առցանց «Առավոտ»-ի խմբագիրը որևէ լուծու՞մ առաջարկի:

  2. Garo says:

    2հարցը առանձինա պետք դիտարկել:
    1. Պատերազմին պատրաստվել
    2. Բուն պատերազմը

    Լավ ենթադրենք նախկինները վատ էին պատրաստվել, բանակը թալանել էին:
    Կար ինչ որ ռեսուրս:
    Արդյոք էտ ռեսուրսը օպտիմալա օգտագործվել՞
    ՔՊ-ն կարողացելա ղեկավարի երկիրը պատերազմի ժամանակ՞

    Թե չէ իրոք տենց կարելիա գնալ հասնել Տիգրան Մեծ

  3. Garo says:

    Մեկ էլ նիկոլականները շատ են սիրում գնալ անցյալը, բայց իրենց անցյալը հիմնականում սահմանափակվումա 1998թվով ու սիրում են մուննաթ գալ թե բա վատ ժառանգույուն են ստացել:

    Կարծես Քոչարյանը ու Սարգյանը իրանց հայրն էր պարտավոր էր իրենց ժառանգություն թողել:
    Իրանց հարցրեք իսկ դուք ուր եք եղել 1992-ին երբ թուրքերը Արցախի կեսը գրավել էին:
    Վիգեն Խաչատրյան, Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան ուր եք եղել:
    Նույն Նիկոլը, Զարեհ Սինանյանը կարաին առնվազն որպես շարքային կամավորական մասնակցել պատերազմին:

    Մարդիկ ճողոպրել են կամ փող աշխատելով են զբաղվել հիմա մուննաթ են գալիս թե վատ ժառանգություն ենք ստացել:

  4. Հայ մարդ says:

    Երբ մարտի դաշտում լռում են թնդանոթները, սկսում են միմյանց դեմ լարված պայքարել հակամարտող կողմերի դիվանագետները: Սակայն այս իշխանության դիվանագիտական կորպուսն ի վիճակի չէ արդյունավետ աշխատել, որովհետև սկսած ՀՀ արտգործնախարարից, շարունակած ՀՀ արտակարգ և լիազոր դեսպաններով, մեծամասամբ նշանակված են ոչ պրոֆեսիոնալներ: Օրինակ, երբ ԱՄՆ-ի պես հզոր և Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող երկրում դեսպան նշանակեցին անգլերենի մի սովորական մասնագետի, երկրի ղեկավարի այդ քայլը Հայաստանի Հանրապետության շահերի նկատմամբ արհամարանք կամ էլ դիտավորություն պետք էր համարել և հետևողականորեն պայքարել դրա դեմ: Բայց մեր ընդդիմադիրները իշխանությանը ծաղրելուց այն կողմ չգնացին (չհաշված՝ ԱՄՆ-ի հայ համայնքի փոքրաքանակ ցույցերը, որոնք որևէ դեր չխաղացին):

    Եվ մենք հույս ունենք, որ այս որակի դիվանագետները կարող են առաջիկայում մրցակցել թուրք-ադրբեջանական փորձառու և խորամանկ դիվանագետների հե՞տ (դրան գումարած, որ թշնամին իր սահմանային առաջխաղացումներով ճնշումներ է կիրառում բանակցություններն իր օգտին թեքելու վրա, խաղարկելով նաև գերիներին վերադարձնելու ցավոտ հարցը): Արդյունքում՝ արտաքին դաշտում հաջողության հույս չունենալով, Փաշինյանն իր կատարելիք ազգավնաս զիջումները փորձում է ձևակերպել գեղեցիկ ու խաբուսիկ բառերով՝ «խաղաղության դարաշրջանի հաստատում», իսկ երկրի ներսում ավելի ագրեսիվ ու կոպիտ միջոցներով է սկսում ճնշել զիջումների դեմ պայքարող քաղաքական ուժերին և հանրահավաքներին ակտիվ մասնակցող անհատներին: Դրա համար նա ունի լավ վարձատրվող ոստիկանություն, հավատարիմ քննչական մարմիններ, դատախազություն և ԲԴԽ:

    Իսկ ի՞նչը կարող է թափ հաղորդել դիմադրության շարժմանը, օրինակ.
    1. խարիզմատիկ առաջնորդի հայտնվելը
    2. պայքարի մարտավարության արագ և անսպասելի փոփոխությունները
    3. հանրահավաքներում ավելի պարզ բացատրելը, թե իշխանափոխությունից հետո իրենք ինչու՞ չեն ուզում փոխել այս բռնապետական սահմանադրությունը, որում չկա որևէ սահմանափակում, որ նույն անձը բազմաթիվ անգամ կարող է վարչապետ ընտրվել, եթե իր քաղաքական թիմը կարողանա անընդհատ հաղթել ընտրություններում: Իսկ մենք դրա դառը փորձը ունենք՝ երբ ժողովրդի մոտ ընկնում է իշխանության վարկանիշը, վերջինս սկսում է գործի դնել անարդար ընտրությունները և ընտրակեղծիքները (դրա համար ունենալով իրեն հնազանդ ԿԸՀ, ոստիկանություն և քննչական մարմիններ): Այս սահմանադրությունում գրած՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների տարանջատումը փաստացի չի գործում և կյանքը ցույց է տալիս, որ գործադիրը կարողանում է ճնշել օրենսդիր և դատական թևերին: Չկա նաև ընտրողներին հիասթափեցրած ապաշնորհ պատգամավորներին ետ կանչելու հստակ մեխանիզմ:
    4. Եվ այլ քայլեր:

  5. Ջորդանո Գալիլյան says:

    Ոչ մի փայլուն վերլուծություն ի վիճակի չէ փրկել նիկոլի աննախադեպ կաշին: Ծիծաղելի է անգամ մտածելը, թե կարելի է Վասակի հետ ինչ որ մի համեմատության եզր գտնել: Վասակին փաստացի նույնիսկ դավաճան չի կարելի համարել, իսկ ահա մեր մեծարգո պարոն հողատուն ամեն վարչապետական օր ապացուցում է, որ ինքը առավել քան դավաճան է՝ բառիս բուն իմաստով: Նման ազգակործան պատուհաս հայոց պատմության իրոք մեջ չի եղել. դրան դժվար է համեմատել նույնիսկ մելիք Ֆրանգյուլի հետ, որը մեր պատմության ամենազազրելի դավաճաններից մեկն է եղել: Լավ իմանալով 18-րդ դարի սկզբի հայ-թուրքական կռիվների պատմությունը եւ գործող անձանց կենսագրությունը՝ կարող եմ ասել, որ նիկոլի արածը շատ ավելի ստոր ու զարհուրելի է, քան կարող էին անել մի տաս հատ մելիք Ֆրանգյուլ, Վեստ Սարգիս ու Մերուժան Արծրունի միասին վերցրած…

  6. Սարգիս Զեյթունյան says:

    Նկարի մահատախտակի վրա 44-օրյա պատերազմի տարեթիվը սխալ է նշված: Գիտեմ, որ «4-րդ իշխանության» սխալն է, բայց կարծես թե իրենց էջերից նկարը հեռացրել են:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031