Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկո՛լ, քեզ պիտի հեռացնենք անարյուն, որքան արյուն թափել ես հերիք է». Իշխան Սաղաթելյան

Մայիս 30,2022 22:40

Այսօր երեկոյան Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց՝ «Հայաստանում գտնվող դեսպանատները, միջազգային կազմակերպություններն իրենց երկակի ստանդարտներով, իրենց լռությամբ օգնում են, որպեսզի ոստիկանները ուժ կիրառեն շարժման մասնակիցների նկատմամբ»:

Իշխան Սաղաթելյանի խոսքով, սակայն, որեւէ ուժ, միջոց իրենց պայքարը չի կասեցնելու. «Այս պայքարը պահանջում է վճռականություն, զոհաբերություն, կամք, սեղանին դրված է մեր հայրենիքի հարցը: Հետևաբար` որևէ մեկը չի կարող մեր պայքարը կասեցնել: Եթե մտածում են, որ մեկի բիզնեսի հետեւից են գնալու, մեկի՝ ընտանիքի վրա կամ մեկ այլ կերպ ճնշում են գործադրելու, ասեմ, որ նման միջոցներով որեւէ արդյունքի չեն հասնելու»:

Ասաց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ամեն գնով պահում է իր աթոռը, սակայն «Դիմադրության շարժումը» դա թույլ չի տալու. «Նա սպասարկում է թուրքերի շահը, եւ դա արդեն փաստ է»:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ ի տարբերություն իշխանության ներկայացուցիչների, շարժման մասնակիցները չեն եկել խանութները թալանելու, երկիրը քաոսի տանելու, Երեւանի կենտրոնում արյուն թափելու, եւ դրա ապացույցն այն է, որ այս ընթացքում անգամ մեկ ավտոմեքենայի հայելի չի կոտրվել. «Նիկո՛լ, քեզ պիտի հեռացնենք անարյուն, որքան արյուն թափել ես հերիք է, Երեւանի կենտրոնում այլեւս արյուն չի թափվելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031