Լրահոս
Օրվա լրահոսը

Գիրք՝ գրքի մասին

Մայիս 30,2022 21:48

Մայիսի 30-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կայացավ «Գիրք Հայաստանի» խորագրով ցուցադրությունը և համանուն գրքի շնորհանդեսը։ Միջոցառումներն իրականացվում են «Վերք Հայաստանի» պատմավեպի 180-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում։

«Գիրք Հայաստանի» գրքում ամփոփված են հայ դասականների կարծիքները «Վերք Հայաստանի» վերաբերյալ։ Թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը նշեց, որ գրքում զետեղված է կարծիքների միայն մի մասը, ապա հավելեց, որ արվել է կարծիքների «ծաղկաքաղ»՝ հակառակ դեպքում կստացվեր սպասվածից հաստափոր գիրք։

Շնորհանդեսին ներկա էին գրականագետներ, աբովյանագետներ, որոնք բարձր գնահատեցին կատարված աշխատանքները։

Աբովյանագետ, տեքստաբան Գուրգեն Գասպարյանը նշեց, որ թեև Աբովյանը «Վերք Հայաստանին» գրել է իր ժամանակների համար, այն ընթերցվում է նաև հիմա, քանի որ այն պետք է նաև այսօրվա սերնդին։ «Ամեն սերունդ պիտի կարողանա թափանցել, հասկանալ Աբովյանին։ Վերջին 10 տարվա ընթացքում 3-4 անգամ ինքս վերահրատարակել եմ «Վերք Հայաստանին», իսկ դա խոսում է գրքի այժմեականության մասին։ Սուտ է, որ ասում են՝ գիրքն այժմ չի կարդացվում»։

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն էլ նշեց, որ իր համար մարդու արարքներից, խոսքերից զատ չափանիշ է համարում այն, որ մարդը կարդացած լինի «Վերք Հայաստանի» գիրքը։

Ցուցադրվեցին «Վերք Հայաստանի» պատմավեպի բոլոր տարիների հրատարակությունները և թարգմանությունները։ Գիրքը թարգմանվել է 8 լեզուներով։ Այժմ ընթացքի մեջ է գրքի անգլերեն թարգմանությունը։ Սյուզաննա Խոջամիրյանը տեղեկացրեց, որ անգլերեն թարգմանված է միայն գրքի առաջաբանը, իսկ ներկայումս թարգմանվում է ամբողջ գիրքը։

Աննա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ
Լիլիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031