Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Հովհաննես Բաչկովի փայլուն հաղթանակից հետո լրագրողներին ասաց. «Շնորհավորում եմ բոլորիս: Բաչկովն այս առաջնությունում մենամարտից մենամարտ ավելացրեց ու բարձրակարգ բռնցքամարտ ցույց տվեց: Այս առաջնությունում լավագույնն ինքն է: Նրանից հետո երկրորդ, երրորդ չկա: Հաջորդը չորրորդն է: Այս մարտից առաջ, իհարկե, մտածում էի: Բայց Բաչկովն այն բռնցքամարտիկը չէ, որին կես ժամ բացատրես: Ինքը բռնցքամարտին տիրապետում է, ռինգը տեսնում է, մրցակցին կարդում ու գիտե, թե որտեղ պետք է ավելացնել:
Այսօր դեռ Ռաֆայել Հովհաննիսյանը պիտի ռինգ մտնի: Դժվար մրցակից է, բայց ամեն բան պիտի անի, որ հաղթի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ