Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան․«Ոստիկանության մեջ կան ոստիկանի հագուստով հանցագործներ, որոնք ղեկավարվում են ինչ-որ տեղերից»

Մայիս 30,2022 21:14

Ֆրանսիայի հրապարակում այս պահին «Դիմադրություն» շարժման առաջնորդները քննարկում են կազմակերպել։ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, անդրադառնալով հունիսի 3-ին ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների առաջարկով արտահերթ նիստ հրավիրելու պահանջին, եւ այդ նիստի տապալման ՔՊ-ի որոշմանը, ասաց, որ իշխանությունը փախչում է այդ նիստից։

«Մեկ ամիս է՝ փողոցում ենք։ Աս ընթացքում իշխանությունը մեզ ասում էր,  որ ընդդիմությունը վախենում է գա խորհրդարան, քաղաքական օրակարգ չունի,  որ այս պայքարը իշխանության համար է, եւ ոչ թե Արցախի։ Մենք  էլ ասացինք՝ հրավիրում ենք արտահերթ նիստ, սա էլ՝ օրակարգը, որի տեքստն ամբողջությամբ նվիրված է Արցախին։ Մենք  ասում ենք՝  չի կարող լինել որեւէ լուծում, որի պարագայում Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Արդեն սկսել են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Ասում ենք՝ քանի դեռ թշնամու զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում, պետք է այդ աշխատանքները դադարեցնել, դուրս գալուց հետո պետք է իրականացվեն դրանք, ուժի սպառնալիքի տակ  սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ չեն կարող լինել։

Թուրքիայի հետ հարաբերությունները չի կարելի կայացնել ցեղասպանության ուրացման հաշվին։ Ու ակնհայտ է, որ իրենք այդ գծի վրա են։ Փախչում են, որեւէ բացատրություն չունեն, քննադատություն, հակազդեցություն չկա։ Ուղիղ տեքստով մեզ ասում են՝ այո , մենք գնում ենք Արցախը հանձնելու, Հայաստանից նոր տարածքներ հանձնելու։  Մենք մինիմալ պահանջները ձեւակերպել ենք, ասում ենք՝ եկեք ստորագրեք»,-ասաց Սաղաթելյանը։

Անդրադառնալով այսօր կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ  ընդդիմության ցույցին,  Սաղաթելյանն ասաց, որ գնացել էին այնտեղ, որովհետեւ այնտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված, իսկ կառավարության անդամները քաղաքական պաշտոնյաներ են․«Ես վստահ եմ, որ նրանց մի մասը գերի է Փաշինյանի ձեռքը։ Բայց պետք է կողմնորոշվեն, յուրաքանչյուր հայ մարդ պետք է բացատրություն տա՝ կա՛մ այս օրակարգի հետ է, ժողովրդի հետ է,  կա՛մ ժողովրդի դեմ է։ Ով չի ստորագրում այդ փաստաթղթի տակ, պետք է բացատրություն տա։ Մեզ՝ պատգամավորներիս, ապօրինաբար արգելեցին ներս մտնել։ Հատուկ ջոկատայիններով պաշտպանում են նախարարներին պատգամավորներից»։

Ինչ վերաբերում է ցույցերի մասնակիցներին բերման ենթարկելուն, Սաղաթելյանն ասաց, որ իշխանությունն ուզում է գործեր կարի․«Ասում են՝ եկել էին ու ներխուժում էին շենք։ Մենք շենք ներխուժելու ցանկություն չենք ունեցել, բայց շենքի դռները բացելու ցանկություն ունեցել ենք, ու այո, դրա համար պայքարել ենք ու միշտ էլ պայքարելու ենք,  որովհետեւ պատգամավորի առջեւ դուռը փակելն ապօրինություն է։

Իշխանությունը ցայտնոտի մեջ է, փորձում են կալանավորելով, բերման ենթարկելով վախեցնել, կասեցնել պայքարը, որ երկիրը սահուն ձեւով հանձնեն։ Չի՛ ստացվելու։ Մեր այն հայրենակիցները, ովքեր չեն գիտակցում, թե ինչ է կատարվում մեր երկրում, կոչ եմ անում՝ դուրս եկեք պայքարի։ Դուրս եկեք փողոց, որպեսզի հայ մնաք։Ինչ ուզում են անեն, հելնեն օդ, իջնեն ջած, գլուխները որ պատին ուզում են տան, Նիկոլը Հայաստանում իշխանություն չունի, չունի ժողովրդի աջակցությունը։ Նիկոլն ունի մեկ աջակից՝ ոստիկանությունն է՝ իր բոլոր ապօրինություններով, որը երկար չի կարող իր իշխանությունը պահել։ Ոստիկանության մեջ կան ոստիկանի հագուստով հանցագործներ, որոնք ղեկավարվում են ինչ-որ տեղերից, արժեզրկում են ուսադիրները»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031