Բռնցքամարտի Եվրոպայի երրորդ ոսկին նվաճելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում ասաց. «Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աջակցողներին, առանց որոնց, հնարավոր է, այս ոսկին չլիներ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր լրագրողներին, որ այս ամենը հասանելի եք դարձնում բոլորին: Շնորհակալություն եմ հայտնում ինքս ինձ, որովհետեւ հսկայական աշխատանք եմ կատարել, ինչը միայն ես գիտեմ:
Ամեն ինչ ինձ համար օգտակար է, եթե հետագայում նպատակին է ծառայելու: Իսկ նպատակը, որը մենք մեր առջեւ դրել էինք, այն հաջողությունը, որին հասանք, գալիս է աշխատասիրությունից, որ ես քաղել եմ թե սիրողական, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտից: Հիմա հույզերս մեծ են, հետո ավելի մանրամասն կզրուցենք»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ