Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարության և Ազգային ժողովի համակարգմամբ տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծին

Մայիս 30,2022 20:01

Տեղի է ունեցել Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի քննարկմանը նվիրված համաժողով՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության, ինչպես նաև՝ դատախազության, Փաստաբանների պալատի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների միջև:

Քննարկումը հատկապես կարևորվել է այն առումով, որ 2022 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է համատեղ կիրառել Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը:

Համաժողովի շրջանակներում արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը (լուսանկարում) ընդգծել է, որ նոր օրենսգիրքը հիմնված է դատապարտյալների նկատմամբ անհատականացված պատժի կրման սկզբունքների վրա, ինչպես նաև՝ կարևորել որդեգրված գաղափարախոսությունն իրապես հուլիսի 1-ից իրավակիրառ պրակտիկայում ունենալու հանգամանքը:

Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ողջունել է համաժողովի ընտրված ձևաչափը և ընդգծել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի կարևորությունը, ինչպես քրեակատարողական հիմնարկների ներսում, այնպես էլ հասարակության շրջանակներում՝ քրեական ենթամշակույթի նկատմամբ զրո հանդուրժողականություն ապահովելու և այն արմատախիլ անելու տեսանկյունից:

Նիստի ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ դիտարկելու Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ հնչած բոլոր նկատառումները, որոնք կօգնեն բարելավելու օրենսգիրքը:

Համաժողովն անցկացվել է Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի աջակցությամբ՝ ՄԱԿ-ի զարգացման «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031