Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերվար երիտասարդների միջազգային միությունը դատապարտում է ՀՀ-ում խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության գործողությունները

Մայիս 30,2022 18:21

Ընկերվար (սոցիալիստ) երիտասարդների միջազգային միությունը (International Union of Socialist Youth) խորը մտահոգությամբ է հետևում hայաստանյան վերջին զարգացումներին:

Շաբաթներ շարունակ Հայաստանի քաղաքացիները փողոցներում բողոքի ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ ՀՅԴ Երիտասարդականը, որը մեր անդամ կազմակերպությունն է, դիմադրության ակտիվ դերակատարներից է։

Հայաստանի քաղաքացիների գործողությունները պայմանավորված են ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությամբ, մասնավորապես՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) հակամարտության ուղղությամբ որդեգրած քաղաքականությամբ։ Քաղաքացիները պահանջում են հավաստիացում, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի մաս, նաև՝ առաջնահերթություն տալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անկախության իրավունքին։

2021 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ վարչապետ Փաշինյանը և իր թիմը հանդես եկան այն խոստմամբ, որ Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը կլինի միայն այն դեպքում, եթե այն ընդունելի լինի հայկական կողմի համար։ Վերընտրվելուց ի վեր Փաշինյանը հրաժարվեց իր նախընտրական խոստումներից՝ անտեսելով Հայաստանի քաղաքացիների հանրային կարծիքը արցախյան հիմնախնդրի բանակցությունների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ։

Հայաստանի ժողովրդի համար շարունակվող անընդունելի բանակցությունների ֆոնին՝ բողոքի ցույցերը զուգակցվում են քաղաքացիների անօրինական ձերբակալություններով, ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի ակնհայտ կիրառմամբ և ոստիկանական ուժերի անհամաչափ ներկայությամբ։ Բողոքի ցույցերը ղեկավարող ՀՅԴ երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների անդամները երկու շաբաթ է սպասում են իրենց դատավարությանը։

ԸԵՄՄ-ն իր համերաշխություն է հայտնում մեր ընկերներին, որոնք բանտարկված են, և ուշադիր հետևում նրանց դատավարության զարգացումներին։

ԸԵՄՄ-ն խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող անհիմն ձերբակալությունները և խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության գործողությունները:

ԸԵՄՄ-ն դատապարտում է ՀՀ կառավարության կողմից քաղաքացիների իրավունքների խախտումը և ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը։

ԸԵՄՄ-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը ապահովել հիմնարար ազատությունների լիարժեք իրականացումը և խուսափել ուժի կիրառումից կամ սպառնալիքից։

ԸԵՄՄ-ն կոչ է անում ներգրավված բոլոր կողմերին շարունակել քաղաքական գործընթացները խաղաղ ճանապարհով և օրենքին համապատասխան։

ԸԵՄՄ-ն գնահատում է մարդու հիմնական իրավունքների, արժանապատվության և ազատությունների նկատմամբ հանձնառությունը: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և արդարությունը պետք է պաշտպանվեն բոլոր ժամանակներում:

Մամուլի  հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031