Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկաններն այնպես էին հարվածել Գեղամ Մանուկյանին գոտկատեղից ներքեւ, որ նա կուչ էր եկել. «Խփել են ինձ, Սիմոնյան Աշոտին, Մանուկյան Գեղամին, դրանք իմ աչքով եմ տեսել»

Մայիս 30,2022 16:34

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանները հարվածում էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին: Ընդ որում, այնպես էին հարվածել գոտկատեղից ներքեւ, որ Գեղամ Մանուկյանը կուչ էր եկել, ցուցարարները գոռում էին՝ «Գեղամին հանեք, պատգամավոր է, այ ախպեր»:

Իշխան Սաղաթելյան

Անհնազանդության գործողություններից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատգամավորներին չեն քաշքշել ոստիկանները, այլ կոնկրետ խփել են. «Խփել են ինձ, Սիմոնյան Աշոտին, Մանուկյան Գեղամին, դրանք իմ աչքով եմ տեսել: Վստահ եմ, մնացած պատգամավորներին եւս հարվածել են: Ես տեսա Արամ Վարդեւանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրանին Աբրահամյանին»:

Նա ասաց, որ իրենք շատ քաղաքակիրթ գնացել են կառավարության շենք, որ նախարարները դիրքորոշում հայտնեն իրենց հրապարակած փաստաթղթի վերաբերյալ, չէին էլ ասում, որ նախարարները իջնեն, իրենք անձամբ կբարձրանային՝ դիրքորոշումը լսելու. «Բայց քանի որ իրենք չունեն դիրքորոշում, իրենց դիրքորոշումը շատ նման է Ալիեւի դիրքորոշմանը ու այդքան համարձակություն չունեն հակադրվելու Նիկոլին, ոչ էլ հակառակը՝ հակադրվելու ժողովրդին, գերադասեցին հակաօրինական ճանապարհով գնալ ու պատգամավորներին արգելել մտնել կառավարության շենք: Սա խայտառակություն է: Այդ պատգամավորները՝ երկու խորհրդարանական խմբակցությունների, առնվազն 330 հազար քվե են ստացել ու առնվազն այդքան մարդու անունից խնդիր բարձրաձայնելու իրավունք ունենք»:

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

Սաղաթելյանը զարմացած է՝ ի՞նչ էին անում կառավարության շենքի ներսում 6-րդ վարչության, հատուկ ջոկատայինները, բերետավորները. «Ինչի՞ց եք այդքան վախեցել, արա՛: Իրենք արա են ու իրենց այդպես են պահում»:

Ըստ ոստիկանության՝ կառավարական երրորդ մասնաշենքի մոտից 111 քաղաքացի է բերման ենթարկվել՝ խուլիգանության կասկածանքով։ Սակայն Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ մի քանի հարյուր բերման ենթարկված կա. «Բիրտ ուժ են կիրառել, ընդ որում՝ պատգամավորների նկատմամբ՝ ամենալկտի, խայտառակ ձեւով ու հիմա էլ փորձ են անում բերման ենթարկված տղերքի վրա գործ հարուցել: Փոխանակ ոստիկանական խայտառակ գործողությունների դեմ գործ հարուցեն, հարուցում են քաղաքացիների նկատմամբ, ովքեր ընդամենը մեկ պահանջ ունեին՝ նախարարների հետ պատգամավորները հանդիպեն»:

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

Clashes between the protesters and the policemen took place when the protesters tried to enter the third building of the Government during a protest action in Yerevan, Armenia

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ 5 օր ժամանակ ունեն, ով կողմ է Ալիեւին, թող ասեն, ժողովուրդը իմանա, կողմնորոշվի. «Հազար անգամ ասել են՝ իշխանության հարց չի, պետք է՝ բոլորս հայտարարենք, որ իշխանություն չենք ուզում: Սա կուսակցական պայքար չի, համաժողովրդական շարժում է՝ հանուն Հայաստանի ու Արցախի: Եթե ուզում են թրքանան, չեն ուզում պետություն ունենան, թող գնան Նիկոլի հետ ապրեն: Մենք չենք համակերպվելու դրա հետ ու մինչեւ վերջին շունչը պայքարելու ենք: Ակնհայտ է, որ ժողովուրդը ոտքի է կանգնել: Պետք է ծավալներն ավելացնել ու ուղարկել գրողի ծոցը, որովհետեւ այլ տարբերակ չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031