Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ուղիղ նպատակը պետք է լինի քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, ոչ թե նրանց պատժելը

Մայիս 30,2022 16:16

Մայիսի 16-ից սկսած իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիներից պարբերաբար ստանում էի ահազանգեր, որ ոստիկանության ծառայողների կողմից վերջիններիս տրանսպորտային միջոցները առանց հիմնավորման տարվել են հատուկ պահպանվող տարածք եւ ՀՀ օրենքով նախատեսված ժամկետներում չեն վերադարձվել սեփականատերերին։

Ընդ որում, ոստիկանության աշխատակիցների կողմից որեւէ արձանագրություն չէր կազմվել կամ կազմելու դեպքում էլ վարորդներին այդ արձանագրության օրինակը չէր տրամադրվել, մինչդեռ օրենքով սահմանված է, որ իրավասու պաշտոնատար անձը պետք է կազմի արձանագրություն եւ օրինակը տրամադրի ինչպես վարորդին, այնպես էլ հատուկ պահպանվող տարածքում պահպանությունն իրականացնող անձանց՝ մինչև դրա պահպանությունը ստանձնելը։

Վերոնշալ խնդիրների կարգավորման վերաբերյալ դիմել էի ՀՀ ոստիկանապետին, պահանջել էի բացատրություն եւ քաղաքացիների տրանսպորտային միջոցների անհապաղ վերադարձ:

Ստացել եմ պատասխան, ըստ որի՝ մայիսի 16-ից մինչ 24-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տարածք է տեղափոխվել ավտոերթ իրականացնող քաղաքացիների 53 տրանսպորտային միջոց, որոնց հատուկ տարածք տեղափոխելու կամ բերման ենթարկելու պատճառներից է եղել երթևեկության մասնակիցների համար խոչընդոտ ստեղծելը կամ կայանումն արգելված տեղերում կանգնելը, որից 50-ը հանվել են արգելանքից և հանձնվել են վարորդներին (սեփականատերերին), 2-ը դեռևս արգելանքի տակ են, քանի որ գտնվում են հետախուզման մեջ՝ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից, իսկ մեկի վարորդը հրաժարվել է տրանսպորտային միջոցը հանել հատուկ տարածքից, քանի որ համաձայն չէ, որ իր նկատմամբ կազմվի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

Ոստիկանության ուղիղ նպատակը պետք է լինի ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, այլ ոչ թե նրանց պատժելը՝ զանց առնելով ՀՀ օրենքը եւ վերջիններիս իրավունքները, այս դեպքում՝ ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանված սեփականության իրավունքը։

Թագուհի Թովմասյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031