«Տո իրենք ո՞վ են, որ մեզ թողեն կամ չթողեն․ մենք երբ ուզենք, կվերադառնանք։ Ես պատգամավոր եմ, երբ ուզեմ, Ազգային ժողով գնալու եմ, երբ չուզեմ, չեմ գնալու», – «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին նշանակված՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին։
Ո՞վ է «Դիմադրություն» շարժման վարչապետի թեկնածուն՝ այն դեպքում, որ նրանց առաջնորդներից շատերի մասին չարաշահումների վերաբերյալ մեղադրանքներ են հնչել։
Թսդևոս Ավետիսյանը պահանջեց փաստեր ներկայացնել, որ իրենց առաջնորդները չարաշահումներ են արել։
«Իսկ ով պետական բյուջեից գողացել է, գողանում է ու կգողանա, սրիկա է»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։