Ermenihaber. Բաքու մեկնած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, ինչպես նաև ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանատարները հանդիպել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ:
Թուրք բարձրաստիճան զինվորականները Բաքվում այցելել են Թագիևի ավիաբազա և ուսումնասիրություններ իրականացրել: Նրանց ուղեկցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Ադրբեջանի ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերի հրամանատարները:
Զինվորականները ծանոթացել են ավիաբազայի ու տեղի ռազմանավաշինության կենտրոնի աշխատանքների, ենթակառուցվածքների և պայմանների հետ: Այնուհետև թուրք բարձրաստիճան զինվորականները մեկնել են Թուրքիա: